Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին

 20 հուլիսի, 2015 թ., Երևան. Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին։ Մրցաշարն անցկացվեց մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները սպասարկում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները:


Հանձնաժողովի որոշմամբ ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթող ճանաչվեց 3 մասնակից։  Առաջին տեղը գրավեց  «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Երկրորդ մրցանակը շնորհվեց «02» թերթի խմբագիր Արա Մովսիսյանին, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «Գոլոս Արմենիի»-ի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը։


Մրցանակաբաշխության արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և եռակի Օլիմպիական չեմպիոն, շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:


«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Շախմատը փիլիսոփայական և թագավորական խաղ է,  իսկ Հայաստանը շախմատային երկիր, որը միջազգային հանրությանը հայտնի է իր աշխարհի չեմպիոններով։ Տեսնելով լրագրողների հետաքրքրվածությունը՝ նախաձեռնությունը կարելի է համարել հաջողված։ Վստահեցնում եմ,  որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։


«Շնորհակալություն հայտնելով Beeline-ին եւ անձամբ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, միջոցառումը հովանավորելու համար, հույս եմ հայտնում, որ այս լրագրողական շախմատային մրցաշարը կլինի ավանդական եւ կանցկացվի ամեն տարի: Մրցաշարը ուղղված է լրագրողների առողջ ապրելակերպի քարոզմանը եւ շախմատ սպորտաձեւի էլ ավելի զարգացմանը հանրապետությունում»,– նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։


Մրցանակների արժանացան նաև 5 մասնակից ըստ հետևյալ անվանակարգերի՝  ամենաերիտասարդ, ամենափորձառու, ամենաարագ հաղթանակ, ամենագեղեցիկ պարտիա և կամքի ուժ դրսեւորելու համար:


Նշենք, որ Հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը մեկնարկել էր առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ, որն իրականցվում էր Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն էր հանդիսանում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ։


03


01_n

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 649


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v