Արագածոտնի մարզում անասունները դեղնախտից անկում են » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Արագածոտնի մարզում անասունները դեղնախտից անկում են

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արեւուտ եւ Կանչ գուղերում տեւական ժամանակ է, ինչ անասունները հիվանդանում են դեղնախտով (լեպտոսպորիոզ) եւ անկում: Բնակիչների պատմելով՝ այդ երեւույթն իրենց համար արդեն սովորական է դարձել:


ՀՀ Արագածոտնի մարզի Կանչ եւ Արեւուտ համայնքների բնակիչներն արդեն զգալի վնասներ են կրել դեղնախտ հիվանդությունից, որով հիվանդանում են նրանց անասուններրը: Եւ եթե նրանք չեն հասցնում ճիշտ ժամանակին անասուններին համապատասխան ներարկումներ անել, ապա դրանք անկում են:


Արեւուտի եւ Կանչի բնակիչների պատմելով՝ երկու շաբաթ առաջ գրանցվել են դեղնախտից անկման մի քանի դեպքեր, իսկ սատկած հիվանդ անասունների միսն իրենք թաղել են հատուկ փորված փոսերում: Նրանք մտահոգված նշում են, որ իրենց համար անասնապահությունը եկամտի միակ աղբյուրն է:


Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանի հետ, ով ասաց. «Գոնե ապահովագրական գործակալություններ ստեղծվեն անասունների համար: Ճիշտ է՝ անասնաբույժներն իրենցից ինչ կախված է, անում են, բայց ամեն դեպքում լինում է, որ այս հիվանդությունից անկում են անասունները: Մեր գյուղում անասունի անկման մի քանի դեպք է գրանցվել վերջին օրերի ընթացքում: Մարդիկ վաղ չեն կարողանում ախտորոշել, որ իրենց անասունը հիվանդ է, դրա համար էլ շատերը չեն հասցնում բուժել»: Գյուղապետի պատմելով՝ հիվանդ անասունի մսին նույնիսկ շները չեն կարողանում մոտենալ:


Արագածոտնի մարզի գլխավոր անասնաբույժ Մուշեղ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ սա պարազիտային հիվանդություն է, որը տզերի միջոցով է տարածվում: «Բայց բնակիչները նախապես պետք է իրենց կենդանիներին մաքուր պահեն, որ այդ տիզը չմոտենա կենդանուն: Սա վարակիչ հիվանդություն չէ, եւ պետությունը դրա նկատմամբ պատվաստում չունի, իսկ բնակիչները պետք է իրենց ժամանակին հրահանգված պատվաստումները կատարեն: Բայց նախ պետք է կենդանուն մաքուր պահեն, թե չէ տզի դեմ ո՞վ կարող է պայքարել: Պետությունը նման միջոցառումների պարտադիր ցանկ ունի, իսկ դեղնախտը այդ ցանկի մեջ ներառված չէ»,- ներկայացրեց մարզի գլխավոր անասնաբույժը` հավելելով, որ Կանչում եւ Արեւուտում դեղնախտի դեպքերի մասին իրենք բնակիչներից ահազանգ չեն ստացել:

Իսկ, ահա, Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Գեւուշ Նազարանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությունը տարածաշրջանում գլուխ է բարձրացնում. «Վարակված տարածքներ կան, հեկտարներով եւ դաշտերը լիքն են տզերով: Հենց սրանց միջոցով է, որ այդ հիվանդությունը տարածվում է, իսկ այդ տարածքները վարակից ազատելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Ամեն տարի այստեղ գլուխ է բարձրացնում այս հիվանդությունը, իսկ անասնատերերն արդեն սովոր են. նախապես անհրաժեշտ դեղերը գնում են ու համապատասխան բուժումներն իրականացնում»:


Տեղեկացնենք, որ դեղնախտը բնորոշվում է խիստ արտահայտված դեղնությամբ, արյունամիզությամբ, փորկապով, մաշկի մեռուկային երեւույթներով եւ հյուծվածությամբ: Կենդանիները հաճախ վարակվում են ինֆեկցիայի առաջնային աղբյուրի արտաթորություններով վարակված ջրերից: Վարակվում են նաեւ ալիմենտար ճանապարհով, մաշկի եւ լորձաթաղանթի միջոցով:


Գաղտնի շրջանը 2-20 օր է: Ընթանում է շանթահար, սուր, ենթասուր եւ խրոնիկական ձեւերով: Կենդանին ընկճված է կամ անհանգիստ: Կասկածելիներին պատվաստում են շիճուկով, իսկ 7 օր հետո ակտիվ իմունացնում: Պայմանական առողջ խմբի կենդանիներին վակցինացնում են 2 անգամ 7 օր ընդմիջումով: Անապահով հոտերի համար առանձնացնում են մեկուսացված արոտավայրեր եւ ջրելատեղեր: Հիվանդության սուր ընթացքի, ինչպես եւ կենդանիների հյուծվածության ու դեղնության դեպքում արգելում են հիվանդների սպանդը:


Սյունէ Համբարձումյան


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 626


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v