C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Փողի հոսքերը շարունակում են նվազել. Հայաստանից ՌԴ փոխանցումներն են շատացել

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա առաջին կեսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող գումարների թիվը, եւ ըստ այդմ, պարզ է դառնում, որ տրանսֆերտների ծավալների՝ անցած տարվա ցուցանիշն այդպես էլ չի վերականգնվում:


Այս տարվա հունիսին Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ մեր երկիր փոխանցված եւ մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել է 96 մլն 969 հազար դոլար: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել էր 123 միլիոն 365 հազար դոլար, այսինքն՝ այս տարվա հունիսին, անցած տարվա նույն ամսի համեմատ, տրանսֆերտների անկումը կազմել է 21,4 տոկոս:


Ինչպես հայտնի է՝ դեպի Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական մասը` մոտ 90 տոկոսը, գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Ասենք՝ անցած տարի ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 141 մլն 881 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ փոխանցումները կազմել են 19 մլն 630 հազար դոլար, ինչպես արդեն վերը նշել ենք՝ անցած տարվա հունիսին Ռուսաստանից եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 123 մլն 365 հազար դոլար:


Նշենք, որ այս տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 108 մլն 974 հազար դոլար, իսկ մեր երկրից դեպի մեր հյուսիսային դաշնակից պետություն փոխանցվել է 23 մլն 199 հազար դոլար: Ստացվում է, որ Հայաստանի` Ռուսաստանում հարազատ ունեցող բնակիչները սկսել են նախկինի համեմատ ավելի շատ գումար փոխանցել իրենց բարեկամներինն: Այլ կերպ ասած՝ սովորաբար հայաստանցիներն են Ռուսաստանում գտնվող հարազատների ուղարկած գումարների հաշվին ապրում, բայց վերջին շրջանում հակառակ տարբերակը սկսել է լայն տարածում ստանալ: Մենք «պահում ենք» ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին:


Փաստորեն, երբ նավթի միջազգային գների անկման արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը սկսեց անկում ապրել, առաջնահերթ տեսանելի դարձավ ռուսական ռուբլու` անցած տարվա վերջին երեք ամիսների կտրուկ արժեզրկմամբ: Այդ երեւույթն անմիջապես իրեն զգացնել տվեց նաեւ Հայաստանում, քանի որ այդ երկրից եկող տրանսֆերտները մոտ կիսով չափ կրճատվեցին: Սակայն լավատեսական կանխատեսումների համաձայն՝ այդ երեւույթը պետք է ժամանակավոր բնույթ կրեր:


Ենթադրվում էր, որ նավթի գների կայունանալուց հետո Ռուսաստանի տնտեսությունում իրավիճակը կկարգավորվի, կկայունանա նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքը, ինչը կհանգեցնի այդ երկրից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների վերականգմանը: Սակայն ժամանակն անցնում է, իսկ զարգացումները դրական ուղղությամբ չեն ընթանում: Եթե հաշվի առնենք, որ անցած ամսվա վերջից նավթի միջազգային գները կրկին սկսել են իջնել, իսկ ռուսական ռուբլին էլ մի քանի ամսյա կայունությունից հետո նորից սկսել է արժեզրկվել, ապա այսպես շարունակվելու դեպքում Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալներն առաջիկայում շարունակելու են նվազել` այդտեղից բխող բացասական հետեւանքներով հանդերձ:


Ի դեպ, կիսամյակի կտրվածքով այս տարի Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 332 միլիոն 371 հազար դոլար: Անցած տարվա առաջին կեսին այդ ցուցանիշը կազմել էր 548 մլն 156 հազար դոլար: Ստացվում է կիսամյակի կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է 39,3 տոկոս: Ի դեպ, վերը բերված թվերն իրենց մեջ ներառում են միայն բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումները: Սակայն հայտնի է, որ արտերկրից եւ հատկապես Ռուսաստանից Հայաստան եկող գումարների մի մասը մարդիկ իրենց հետ առձեռն են բերում:


Ընդունված է հաշվել, որ բակային համակարգի եւ առձեռն բերվող գումարները մոտավորապես լինում են նույն ծավալի: Այսինքն՝ եթե անցած տարի բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել կես միլիարդ դոլարից մի փոքր ավել գումար, ապա նույնքան էլ առձեռն է բերվել: Հետեւաբար, եթե հրապարակված ներկա պաշտոնական տվյալների համաձայն՝ կես տարվա կտրվածքով բանկային համակարգով փոխանցված տրանսֆերտները նվազել են 215 մլն 785 հազար դոլարով, ապա ստացվում է՝ արտերկրից Հայաստան եկող ընդհանուր գումարները նվազել են մոտ կես միլիարդ դոլարի չափով:


Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է նաեւ այս տարվա առաջին կիսամյակի արտաքին առեւտրի ցուցանիշները: Ըստ այդմ, արտահանման անկումը, որը առկա էր այս տարվա նախորդ ամիսներին, որոշակի մեղմվել է: Կիսամյակի արդյունքներով այս տարի, անցած տարվա համեմատ, արտահանման ծավալները նվազել են ընդամենը 1,3 տոկոսով: Սակայն ուշագրավն այն է, որ վիճակը հիմնականում բարելավվել է դեպի Չինաստան արտահանման ծավալների մոտ 35 տոկոսով աճի շնորհիվ: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանից Չինաստան հիմնականում պղնձի խտանյութ է արտահանվում:


Փոխարենը դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը, ինչպես նախորդ ամիսներին, շարունակում է մնալ շատ ցածր: Այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը նվազել է 41,5 տոկոսով:


ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 613


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v