Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին` Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։
Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը` Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը` Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Սակայն բոլոր այդ նախագծերում հիմնականում պահպանվել է Ա. Թամանյանի նախագծած կառուցվածքը։
Ստեփանակերտի հասարակական տրանսպորտը հագեցած է «Գազել», «Մերսեդես», «ՊԱԶ», «Hyundai Country» և «Ikarus» ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, որոնց ավտոպարկը միշտ լրացնում են նոր տրանսպորտային միջոցներով։
Հաստատուն տրանսպորտային կապ է գործում ԼՂՀ և ՀՀ շրջաների միջև:
Հայաստանի Հանրապետությունից դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ավտոճանապարհն անցնում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, որը դեռևս միակ տրանսպորտային մայրուղին է: Մինչև 2013թ.-ը ավարտին կհասցվի նաև Վարդենիս-Քարվաճառ
ավտոճանապարհը, որը կդառնա երկրորդ և ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային հանգույցը Հայաստանի Հանրապետության և Արցախի շրջանների միջև:
Տուրիստական Ստեփանակերտ
Ստեփանակերտի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախ հատվածում գտնվող «Մենք ենք մեր լեռները» Տատիկի և Պապիկի հուշարձանը (Ամին և Ապին), որը խորհրդանշում է արցախյան լեռների պես տոկուն և անսպառ ազգային կամքն ու եռանդը: Հուշարձանը կառուցվել է 1967թ.ին:
Ստեփանակերտում գործում են երկու տասնյակից ավելիհյուրանոցներ, որոնք առաջարկում են բյուջետայինից մինչև բիզնես համարներ՝ նախատեսված ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև այցելությունների համար:
Ստեփանակերտի հյուրանոցներից են.
Քաղաքի զբոսաշրջային ենթաստրուկտուրաները դեռևս գտնվում են զարգացման փուլում. Արցախի կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում Արցախի տուրիստական սեկտորի զարգացման ուղղությամբ, տարվում են մասշտաբային աշխատանքներ՝ ինչպես դեպի Ստեփանակերտ, այնպես էլ Շուշի և Արցախի այլ շրջաններ զբոսաշրջիկների հոսքի մեծացման ուղղությամբ:
Նախորդ՝ 2011թ.-ին Արցախ ժամանակ օտարերկրացիների թիվը զգալիորեն ավելացել է 2010թ.-ի համեմատ: (Մանրամասն՝ այստեղ):
Ստեփանակերտում հանգստի անցկացման լավագույն սեզոնն է մայիս-հոկտեմբեր շրջանը, երբ քաղաքը հագեցած է լինում բազմաթիվ մշակութային և այլ իրադարձություններով, եղանակը՝ բավարար և հարուստ խոնավությամբ:
Այս տարի արդեն կգործարկվի Ստեփանակերտի՝ միջազգային չափանիշներին համապատասխանօդանավակայանը, որից կանոնավոր չվերթներ ինչպես դեպի Երևան, այնպես էլ ԱՊՀ այլ քաղաքներ: Օդանավակայանը կհեշտացնի ճանապարհորդությունը դեպի Արցախ, ինչպես նաև կունենա ռազմավարական նշանակություն նորանկախ երկրի համար: