Հովիկ Աբրահամյանը նոր աշխատանքին կանցնի առանց արձակուրդ մեկնելու. «Ժողովուրդ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հովիկ Աբրահամյանը նոր աշխատանքին կանցնի առանց արձակուրդ մեկնելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպիսով՝ այլեւս ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը գլխավորելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` միաժամանակ ասելով, որ խնդիրը վերջնական լուծում կստանա եկող շաբաթ` ՀՀԿ-ի խորհրդի նիստում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանից բացի՝ իշխանական կուլիսներում քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը: Բայց նրա թեկնածության վրա կանգ չեն առել այն պատճառով, որ տեղական` ընտրական գործընթացներում առավել փորձառու չէ, քան Աբրահամյանը: Նա մասշտաբային ծրագրերն է օրինակելի իրագործում` ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:


Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը երեկ միանշանակ վստահեցրել է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբում իր աշխատելու ընթացքում «ժամանակավորապես» չի հրաժարվելու վարչապետի պաշտոնից: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք այդ հայտարարությունը նշանակում է, որ քարոզարշավի շրջանում Հովիկ Աբրահամյանը նաեւ արձակուրդ չի մեկնելու եւ շարունակելու է սովորականի պես պաշտոնավարել` միեւնույն ժամանակ ղեկավարելով սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը: Սակայն մեզ չհաջողվեց մեր հարցման պատասխանը ստանալ: Ամեն դեպքում, առկա իրավիճակում առավել հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը շտաբը կղեկավարի առանց արձակուրդ մեկնելու, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել»:


Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 749


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v