Դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ:
Մեր լսարանի իրազեկվածությունն ավելի բարձրացնելու նպատակով, մենք որոշեցինք ներկայացնել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կատարվել են խորհրդարանի որոշ անդամների կողմից:
Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ վերջերս ներկայացրած օրինագծերը:
- «Կիբեռանվտանգության ոլորտում իրավական դաշտի կարգավորման մասին» կոնվենցիայի նախագիծ:
-«Ընտանեկան օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքը, բացառելով նույնասեռ ամուսնությունների գրանցման հնարավորությունը, ինչը ամբողջ հանրության համար մտահոգիչ թեմա է:
-«Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նոր դրույթներով արգելվում է անպաշտպան կենդանիների դաժան սպանությունը և առաջարկվում է նրանց տեղափոխումը կամ ստերիլիզացումը:
-«Վարչական իրավախախտումների մասին» օրենքը բազմաթիվ հայ քաղաքացիներին ազատելու է Հայաստանի դատարաններում լրացուցիչ և չարդարացված տույժերի ու տուգանքների կիրառումը`ժամկետանց վարկերի գծով:
-Սինթետիկ դեղերի և դրանց բանաձևերի տարածման արգելքի վերաբերյալ Քրեական օրենսգրքի փոփոխությունները:
-Մեր ազգի մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի դրույթների պահպանում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրների տարածքում:
-Ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխությունները, որոնք արգելում են քվեարկության ժամանակ վերահսկողություն սահմանել քվեաթերթիկներով նշանառության, ծալովի և այլ գործողությունների վրա:
-Ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ տրանսպորտային միջոցների սեփականատերերն ազատվում են երրորդ անձանց կողմից կատարված խախտումների տուգանքներից:
Արտահերթ ընտրությունների նախաշեմին մենք ընթերցողներին կծանոթացնենք ԱԺ-ում պատգամավորների գործունեության և, առաջին հերթին, նրանց օրենսդրական նախաձեռնությունների հետ: