"Ալյանս” կուսակցության առաջնորդ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն հայտնել է, որ ինքը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
"Ես գրությամբ հայտնել էի, որ կողմ է քվեարկելու, բայց չեմ իմացել հստակ ինչ օրինագիծ է, Ինձ այլ բան են ներկայացրել ու եթե իմանայի ինչի մասին է խոսքը, դեմ կքվեարկեի”, — իր Facebook-յան էջում գրել է պատգամավորն ու հրապարակել հետեւյալ լուսանկարը:
Նա պահանջում է, որ ԱԺ-ի կողմից տրվի բացատրություն, հակառակ դեպքում վերադառնալուն պես վայր կդնի մանդատն ու կպահանջի ԱԺ-ի լուծարում, որին միշտ կողմ է եղել: