Հասարակությունը աքցանը ձեռքի՞ն, թե՞ աքցանի մեջ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հասարակությունը աքցանը ձեռքի՞ն, թե՞ աքցանի մեջ

Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում տեղի են ունենում հասարակական լուռ կոնսենսուսի պայմաններում: Միայն թե այդ կոնսենսուսը ոչ թե Սահմանադրության նախագծի բովանդակության շուրջ է, որը ներկայացրել են իշխանությունները, այլ այն հարցի, որ սահմանադրական բարեփոխումները ոչ մի կապ չունեն Հայաստանի և հասարակության կյանքի բովանդակության հետ: Այս առումով հասարակական լուռ կոնսենսուսը շատ հստակ է:


Սրան զուգահեռ սահմանադրական բարեփոխումների իշխանական նախաձեռնությանը դեմ հանդես եկող ուժերը ըստ էության փորձում են ձևավորել կոնսենսուս բոյկոտի հարցում՝ ակնկալելով, որ կստացվի մարդկանց համախմբել բոյկոտի գաղափարի շուրջ և այդպիսով նախաձեռնել մոբիլիզացիա սահմանադրական փոփոխությունների շուրջ:


Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ այդ մտադրության հարցում առանցքային դեր է խաղում այն, որ հանրությանը սահմանադրական բարեփոխումները ներկայացվում են որպես իրական և կարևոր խնդիրներից շեղելու փորձ: Եվ սա իսկապես իրականությունն է, քանի որ Հայաստանի այսօրվա խնդիրները որևէ կերպ կապված չեն այն փոփոխությունների հետ, որ առաջարկում են իշխանությունները: Դրանց հետ կապված են միգուցե իշխանությունների խնդիրները, ինչը, սակայն, հասարակությանը որևէ կերպ չպետք է հուզի:


Բայց այս ամենով հանդերձ՝ սահմանադրական բոյկոտի գաղափարն ինքնին հասարակությանը իրական խնդիրներից և անելիքներից շեղելու մեկ այլ փորձ է՝ այսպես ասած, հայելային հակապատկերի տրամաբանությամբ: Ըստ էության, ի՞նչ է ստացվում. ստացվում է, որ իշխանությունները հասարակությանը փորձ են անում իրական խնդիրներից և դրանց շուրջ քննարկումներից շեղել սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգով, իսկ դրան դեմ հանդես եկող ուժերն էլ իրավացիորեն մեղադրելով իշխանություններին այդ շեղելու փորձերի մեջ՝ ըստ էության իրենք էլ հասարակությանն իրական անելիքների շուրջ քննարկումներից ու մտորումներից շեղում են բոյկոտի գաղափարով, որն ավելի բնական չէ որպես օրակարգ, քան բարեփոխումներ ասվածը:


Ստացվում է, որ հասարակությանը երկուստեք շեղում են, ինչքան էլ բոյկոտի գաղափարը լինի ազնիվ: Վերջին հաշվով՝ հասարակությունն իշխող համակարգի դեմ պայքարի առումով կարիք ունի մեթոդաբանական լուրջ նորարարությունների, գաղափարական նորարարությունների: Եվ սրանց շրջանակում բոյկոտը՝ որպես մեխանիզմ, ըստ էության, գոնե առայժմ անհասկանալի է և չբացատրված, թե, օրինակ, բոյկոտն ինչպես է օգնելու հասարակական կարևոր խնդիրների լուծմանը:


Եվ եթե սա չի բացատրվում հանգամանալից, եթե սա չի ներկայացվում որպես մեխանիզմ, ըստ էության ստացվում է իրավիճակ, երբ հասարակությունը վերցվում է սահմանադրական դեմ և կողմ աքցանի մեջ, որի ոչ մի կողմը կապ չունի իրական խնդիրների, անելիքների և մարտահրավերների հետ՝ և ներքին, և արտաքին:





Источник: www.1in.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 669


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v