• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական տարբերակը:


ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: Դեմ է քվեարկել նաեւ «Ելք» խմբակցությունը:


Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ:


ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարեւորում է պետական բյուջեի ծախսային հետեւյալ գերակայությունները.


սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաեւ պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության եւ հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,


հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը եւ արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության եւ ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,


տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն եւ էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման ծրագրերի իրականացում:


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախագծի վերաբերյալ զեկույցը, տեղեկացրել է, որ 2018թ. բյուջեի հիմքում դրվել են 6 հենասյուներ: Առաջին հենասյունը մակրոնտնտեսական կայունությունն է, որի հիմքում դրված է պետական պարտքի կայունությունը: Երկրորդն, ըստ նախարարի, անվտանգությունն է: «Չեք գտնի աշխարհում մի երկիր, որտեղ կան անվտանգության հետ կապված ռիսկեր, եւ այնտեղ տեսնեք, որ մասնավորը ներդրում է կատարում, ստեղծում է աշխատատեղեր: Հետեւաբար կարեւոր հենասյունը անվտանգությանն ուղղված ծախսերի ավելացումն է, ինչ որ կառավարությունն իրականացրել է»,- նշել է նա: Երրորդ հենասյունը ենթակառուցվածքներում ներդրումներն են, չորորդը՝ եկամուտների բալանսավորված հավաքագրումն է: Արամյանի խոսքով՝ եթե ցանկանում ենք 2 տարվա ընթացքում կուտակային հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով բարելավել, մենք պետք է դա անենք խիստ հաշվեկշռված սկզբունքով: 5-րդ հենասյունը սոցիալական խնդիրների լուծումն է տնտեսական ակտիվության միջոցով, եւ 6-րդն, ըստ Արամյանի, ծախսերի ավելի նպատակային իրագործումն է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 360


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր