Չնայած դատական գործընթացին եւ դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձեւով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։
«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամն էլ, վրդովված այդ հանգամանքից, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։
Նշենք, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Ի դեպ, մեր տեղեկություններով, հայցվոր կողմը, «Սարդարապատ» թանգարանի տնօրեն Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, դիմել է նաեւ «Միսս աշխարհ» մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանում ընթացող դատական պրոցեսը։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы