• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Որդու գործերով դատելու են հորը

ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ՝ ՎԱՐԿԱԲԵԿՎՈՒՄ ԵՆ

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լավ հայ էր, մտահոգ իշխանավոր, ով ժամերով կարող էր լսել քաղաքացուն, հնարավորության դեպքում՝ օգնել, ինչով կարող էր: Բնականաբար՝ նաև լավ հայր էր, ու իր կենդանության օրոք թաղապետ որդուն սովորեցնում-ստիպում էր ծաղկեցնել համայնքը: Նույն համայնքը, որը հորը կորցրած թաղապետ որդին այսօր գարշահոտության ու աղբի մեջ է կորցրել: Ու եթե շինարարություն՝ ապա միայն նրա մտերիմներն են տերերը՝ հաշվի չնստելով  քաղաքաշինության տարրական պահանջների հետ: 
 
Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի՞ ընկնում: 
 
Պայծառահիշատակ Անդրանիկ Մարգարյանը հաստա՛տ թույլ չէր տա, որ հատկապես երրորդ անգամ քաղաքապետ ընտրվելուց հետո Տարոն որդին աստղային հիվանդությամբ է տառապողի նմանվեր: Ու այդ հիվանդությունն այնքան ակնառու է, որ ստվեր է գցում իր հոր հիշատակի վրա: 
 
26-ամյա Հայաստանի երրորդ հանրապետության պատմությանը դեռ լիարժեք ու օբյեկտիվ գնահատական չտված՝ ինչ-որ մարդիկ որոշել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հայ մեծերի շարքը դասել՝ նրա լուսանկարով մեծ պաստառ փակցնելով Երևանում: Ո՜վ զարմանք…
 
Զարմանք 1-ին. քաղաքապետն այդ մասին տեղյակ չէ՝
 
- Գովազդային վահանակները մասնավոր անձի են, սոցիալական գովազդի համար հարկ տուրք չի վճարվում և մասնավորի կողմից փորձել են հայ մեծերի նկարները փակցնեն: 
 
Այսինքն՝ ցանկացած «մասնավոր» իր քմահաճույքով կարող է ցանկացած մեկի լուսանկարը պաստառ դարձնել՝ առանց հարազատներին գոնե տեղյակ պահելո՞ւ: 
 
Զարմանալի է, բայց Երևանի քաղաքագլուխը վերջերս շատ է զարմանում՝ անտեղյակի տպավորություն թողնելով: Առանց քաղաքապետարանի՝ հավքն իր թևով չի կարող որևէ տեղ թռչել, իսկ ահա քաղաքապետն ասում է, թե տեղյակ չէ, որ հոր պատկերը հայ մեծերի շարքում է: Բայց չի էլ թաքցնում՝ հաճելի է տեսնելը:
 
Զարմանք 2-րդ. Անդրանիկ Մարգարյանին ճանաչողները լավ գիտեն, թե նա որքան դեմ էր սին մեծարանքներին, սակայն նրա քաղաքապետ որդին, պարզվում է՝ լավ չի ճանաչել իր հորը:
 
Ինչ-որ «մասնավորի» «անակնկալը» հաճելի է նրան, իսկ հաճելի՞ է ամեն օր շնչել Երևանի փողոցներում կուտակված աղբի գարշահոտությունը: Սա էլ է արդարացնում քաղաքապետը: Մենք՝ հայերս,ամռան ընթացքում սեխ ու ձմերուկ ուտում, որոնց կեղևներից էլ առաջանում է այդ գարշահոտությունը: Քաղաքապետը մի՞թե չգիտի, որ այլ երկրներում  տարին 12 ամիս են սեխ ու ձմերուկ ուտում, բայց աղբահանությունն այսպիսի վիճակում չէ: Հիմա էլ գուցե կասի, թե ուրիշ երկրներում սեխի ու ձմերուկի կեղևներն այսքան գարշահոտ չե՞ն արձակում:
 
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքեր այս ամենին Անդրանիկ Մարգարյանը: Միանշանակորեն՝ առնվազն չէր հիանա: Սակայն այդ ամենը կարծես քաղաքապետ որդուն այնքան էլ չի հուզում:Բայց դա էլ կարելի է հասկանալ: 
 
Ըստ երևույթին, տեսնելով այլոց ակնածանքը հոր հիշատակի հանդեպ, որոշել է բոլորից մի քայլ առաջ  ընկնել՝ ու ավելի «ճոխ» մեծարել հորը: 
 
Մի՞թե Տարոն Մարգարյանը չի զգում, որ հորն այսպես՝ իր ձևով «արժևորվելով», ոչ միայն ստվերում է նրա հիշատակը, այլև ստիպում է այլոց՝ հորը վերաբերվել այնպես, ինչպես իրեն են վերաբերվում:

Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 602


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր