• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ուշադրություն վարորդներին. աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումը կարգելվի

Աջաղկողմյան ղեկ ունեցող մեքենաների վարորդները կարող են մեծ խնդրի առաջ կանգնել: Այսօր էլեկտրոնային պարբերականներից  մեկը հրապարակեց մի լուր, ըստ որի  ճանապարհային ոստիկանությունը,  գրանցում է աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները, սակայն զգուշացնում է, որպեսզի, անպայման, ղեկային համակարգի կառուցվածքը փոխեն:


Պարբերականը այս հանգամանքից ելնելով ենթադրել էր, որ հնարավոր է կառավարությունը օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գա և արգելի աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում:


Իհարկե ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես նման օրենք կամ որոշում դեռևս  չունի, սակայն պետք է նկատել, որ աջ ղեկ ունեցող մեքենաների խնդիրը շաբաթներ առաջ քննարկվել է կառավարությունում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն անգամ հրահանգել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվի մեքենաների ներկրման  հարցը, այդ թվում նաև աջակողմյան ղեկ ունեցող մեքենաներինը, անհրաժեշտության դեպքում կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն:


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Politik.am-ը իր հրապարակումներից մեկում նկատել էր, որ  աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումն արգելելու գաղափարը հղացել է Կարեն Կարապետյանի մերձավորների մոտ: Նրանց հաշվարկներով Հայաստանում կան տասնյակ հազարների հասնող աջ ղեկով մեքենաներ և նրանց ղեկի տեղափոխման վրա մեծ գումարներ կարելի է աշխատել:


Մինչ օրենքի ուժով աջ ղեկով մեքենաների շահագործման արգելումը, վարչապետի թիմակիցները պատրաստվում են ստեղծել մեքենաների ղեկի փոփոխության ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք և կաշխատեն միլիոններ՝ նոր օրենքի շնորհիվ:


Ի դեպ, նոր օրենքով հնարավոր է, որ աջ ղեկի տեղափոխման ծառայությունը կարգավորվի լիցենզիայով, որն էլ խաղից կհանի մանր խաղացողներին։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 533


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր