• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 18:21 – Բացատրական աշխատանքների շնորհիվ կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 09:17 – Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր 

Թրամփ-Պուտին առաջին հանդիպման արդյունքները. ՌԴ նախագահի «կինետիկ» պարտությունը

«Մեծ քսանյակի» համբուրգյան գագաթնաժողովի (հուլիսի 7-8) քաղաքական կարևորագույն իրադարձություններից մեկը ԱՄՆ նորընտրիր նախագահի՝ Դոլանդ Թրամփի հանդիպումն էր ՌԴ գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախագահների առաջին հանդիպումն ու մասնավորապես առաջին ձեռքսեղմումը լրատվամիջոցների սևեռուն ուշադրության կենտրոնում էր:

Թրամփը դիմեց «մանիպուլյացիոն» ձեռքսեղման. մոտենալով Պուտինին ու փոքր-ինչ խոնարհելով գլուխը՝ ԱՄՆ նախագահը տպավորություն թողեց, թե «կոմֆորիզմ» է ցուցաբերում, սակայն այնուհետև ցույց տվեց իր իրական «դոմինանտ» դերը:

Առաջին հանդիպումից պարզ էր, թե նախագահներն ինչ ակնկալիքներ ունեն միմյանցից: Պուտինը Թրամփից զգալի սպասելիքներ ունի, դրա համար «կինետիկ» մրցակցության մեջ չմտավ, իսկ Թրամփը իրեն բնորոշ ինքնագոհությամբ ցույց տվեց իր «հեգեմոն» դիրքորոշումը:

Ավելի ուշ նախագահներն առանձին բանակցություններ ունեցան, որ տևեց երկու ժամից ավել: Ենթադրելի է, որ քննարկվել են երկկողմ ու միջազգային կարևորագույն հիմնախնդիրներ, ինչպես նաև երկու գերտերությունների միջև առկա տարաձայնությունները:

Հանիպումից հետո նախագահները հանդես եկան լրատվամիջոցների առջև, սակայն քննարկման բովանդակային հարցերի մասին ոչինչ չհայտարարեցին:

Թրամփը նշեց. «Մենք քննարկել ենք մի շարք հարցեր և կշարունակենք քննարկել: Ես անհամբեր սպասում եմ նման հնարավորության: Կարծում են՝ ամեն ինչ դրական կանցնի և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ բոլոր հետաքրքրված կողմերի համար»:

Սկզբունքորեն Թրամփը շեշտում է միայն բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը, որևէ խոսք չկա ձեռք բերված պայմանավորվածությունների ու արձանագրված արդյունքների մասին:

Իսկ Պուտինն իր խոսքում նշեց. «Մենք երկկողմ և միջազգային օրակարգի շատ կարևոր հարցերի շուրջ մի քանի անգամ հեռախոսով էին խոսել: Իհարկե հեռախոսային զրույցը բավարար չէ: Եթե մենք ցանկանում են դրական լուծել երկկողմ օրակարգային հարցերը և միջազգային առավել կարևոր սուր հարցերը, իհարկե նման հանդիպումներն անհրաժեշտ են Հուսամ՝ ինչպես նշեցիք, որ մեր հանդիպումը դրական արդյունք կունենա»:

Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի հակիրճ խոսք «տաֆտալոգիա» է. նա կրկնում է իր և Թրամփի խոսքերը, ինչն այդքան էլ սպասելի չէր բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ իրեն վստահ զգացող Պուտինի համար:

Կրկին ուսումնասիրելով քաղաքական գործիչների ժեստերն ու շարժումները կարող ենք հստակ ասել, որ Թրամփն «իրավիճակի տերն» էր, իսկ բանակցություններն ընթացել են ԱՄՆ համար ցանկալի ձևաչափով:

Նախագահները ևս երկու անգամ ձեռքսեղմում ունեցան լրատվամիջոցների համար,երկու դեպքում էլ Թրամփի նախաձեռնությամբ:

Ընդհանուր առմամբ, ելնելով նախագահների հանդիպման կինետիկայից, կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնից զիջումներ կորզելու Մոսկվայի ակնկալիքն այնքան էլ հիմնավոր չէ, ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման նախադրյալները շատ չնչին են:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 1198


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր