• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

«Ծառուկյան» դաշինքից խորհրդարան անցած 30 թեկնածուների ցանկը.

 

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր:

ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը ստացած մանդատները իրենց թեկնածուների միջեւ բաշխում են հետեւյալ կերպ. ստացած մանդատների թիվը բաժանում են երկու մասի, որից կեսը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, կեսը՝ ռեյտինգայինի:

Ըստ այդմ՝ «Ծառուկյան» դաշինքի 30 մանդատից 15-ը բաժին է ընկնում համամասնական, 15-ը՝ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներին: Ռեյտինգային մանդատները բաժանելիս առաջինը նախապատվությունը տրվում է այն ընտրատարածքին, որտեղ տվյալ կուսակցությունը կամ դաշինքը ամենաշատ քվեներն է ստացել: Մանդատը բաժին է ընկնում այդ ընտրատարածքում այդ ուժի շրջանակներում ամենամեծ թվով քվեները ստացածին:

Եթե կա ընտրատարածք, որի ստացած քվեները 2 անգամ քիչ են առավելագույն քվեներ ստացած ընտրատարածքից, ապա այդ ընտրատարածքի մանդատը կրկին տրվում է ամենաշատ ձայներ ստացած ընտրարածքին:

Որպեսզի հասկանալի լինի, թե ռեյտինգային կարգով ովքեր են ամենաշատ ձայները ստացել եւ արժանացել մանդատի՝ ստորեւ ներկայացնում ենք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների.

Այսպիսով, ընտրատարածքներն ըստ ստացած քվեների մեծության դասավորվում են հետեւյալ կերպ.

թիվ 10 ընտրատարածք - 61 267 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 5 ընտրատարածք – 53 632 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 11 ընտրատարածք – 42 782- 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 8 ընտրատարածք – 38 713 - 1 մանդատ

թիվ 12 ընտրատարածք – 31 395 - 1 մանդատ

թիվ 6 ընտրատարածք – 31 201- 1 մանդատ

թիվ 2 ընտրատարածք -29 032- 1 մանդատ

թիվ 4 ընտրատարածք - 27 289 -1 մանդատ

թիվ 9 ընտրատարածք – 25 540 - 1 մանդատ

թիվ 3 ընտրատարածք – 25 199   - 1  մանդատ

թիվ 7 ընտրատարածք – 23 264  - 1 մանդատ

թիվ 1 ընտրատարածք -22 646 - 1 մանդատ

թիվ 13 ընտրատարածք – 16 932

Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան են անցնում.

  1. «Մետրոպոլ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մանուկյան
  2. ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան
  3. Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան
  4. ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան
  5. Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր ՎարդեւանԳրիգորյան
  6. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
  7. Հրանտ Մադաթյան
  8. ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան
  9. ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան
  10. ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյան
  11.  «Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան
  12.  Վանիկ Ասատրյան- 8147
  13.  ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյան
  14.  «Մաքս» կոնցեռն Խաչիկ Մանուկյան
  15.  «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Մամոյան

 Համամասնական ցուցակից խորհրդարան կանցնեն հետեւյալ պատգամավորի թեկնածուները.

  1. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյան
  2. Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան
  3. ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
  4. ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան
  5. ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
  6. ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյան
  7. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
  8. «Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն ԻվետաՏոնոյան
  9. «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ միջազգ. հարաբերությունների գծով տնօրեն Արթուր Մանուկյան
  10. ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյան
  11. Երևանի Հ. Պարոնյանի անվ. հ 59 հիմն. դպրոցի տնօրեն Սամվել Ադամյան
  12. ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան
  13. ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
  14. Ա. Մկրտչյանի անվան ՏԻՀ պրոֆեսոր Սերգեյ Բագրատյան
  15. Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյան
http://armtimes.com/hy/article/108529 скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 356


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ
    ВалютаAMDЗавтра
    USD
    EUR
    GBP
    CNY
    UAH
    CZK
    BYN
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter