• 11:41 – ՀՀ վարչապետը ստորագրել է Վ. Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գ. Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը 
  • 14:40 – Գազայի Հատվածում անկարգությունների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 23:34 – Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Առաջինը «Ծառուկյան դաշինքն» է`

 

Ներկայացնում ենք Եվրոպական KOG ինստիտուտի և "Demokratijos projektai” կազմակերպության կողմից 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների վերջնական արդյունքները:

2017 թվականի մարտի 30-ին հրապարակվեց Եվրոպական KOG ինստիտուտի և "Demokratijos projektai” կողմից իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք կատարվել են Եվրոպայից ժամանած մասնագետների կողմից:

Սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքը շարունակում է մնալ մրցավազքի առաջատար դիրքերում` 44,7%, ՀՀԿ-ից առաջ անցնելով` 22,3%-ով:

Քաղաքացիների նախասիրությամբ շարքը շարունակում են համապատասխանաբար Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք` (9,20%), ԵԼՔ դաշինք (4,72%), Հայկական վերածնունդ (3,37%), Դաշնակցություն (3.15%), ՀԱԿ-ՀԺԿ դաշինք` (2,98%), Ազատ դեմոկրատներ`(1,62%) և Կոմունիստական կուսակցություն (0,98%):

Հարցվածների 7% -ը հրաժարվել է պատասխան տալուց կամ պատասխան չի ունեցել: Հասարակության կողմից առավել վստահություն վայելող թեկնածուների առաջատար եռյակում են գտնվում Գագիկ Ծառուկյան`(83,15%), Կարեն Կարապետյան (32,2%) և Սեյրան Օհանյան (25,38%): Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման միջոցով հարցումներին մասնակցել է ամբողջ երկրի տարածքից 1000 քաղաքացի:

Հարցումների իրականացվել են 18 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց շրջանակում` հիմք ընդունելով 2011 թվականին Հայաստանում իրականացված մարդահամարի արդյունքները: Տվյալ հարցումը հաջորդում է նույն մեթոդով մարտի 8-ից 17-ը Եվրոպական KOG ինստիտուտի և "Demokratijos projektai” կազմակերպության կողմից իրականացված հարցմանը, որը իրականացվել է մարտի 18-ից 27-ը: Անճշտության հավանականությունը երկու հարցումներում էլ կազմում է շուրջ 3 %: «Հետազոտությունների վերջնարդյունքները զարմանալի չեն, քանի որ հասարակությունում առկա դժգոհությունները նպաստում են, որպեսզի քաղաքացիների մեծամասնությունը դեմ դուրս գա իշխող կառավարությանը և քվեարկի ընդդիմության օգտին: «Նախորդ հարցումից ակնհայտ է դառնում, որ ընտրազանգվածի հիմնական շերտը` թոշակառուներ, երիտասարդներ, կանայք, իրենց դժգոհություն են հայտնում: 41-50 տարեկան հարցվածների 1-ից 6-ն է միայն դրական վերաբերմունք հայտնում իշխող կառավարության վերաբերյալ, իսկ 18-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում դրական արձագանք միայն 2-ից 5-ն է հայտնում»-մեկնաբանում է փորձագետ Մինդաուգաս Լապինսկասը:

Մյուս կողմից սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մարիուս Քալանթասը ավելացնում է. «Չնայած այն հանգամանքին, որ հարցված քաղաքացիների մեջ կային տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ, այնուամենայնիվ, ավելի շատ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել 30 տարին լրացած քաղաքացիներ, քանի որ նրանց մոտ ավելի զարգացած է քաղաքացիական պարտքի զգացումը, ինչն էլ իր հերթին դրդում է նրանց ավելի լրջությամբ մոտենալ ընտրություններին և մասնակցել քվեարկությանը: Այդ կերպ, որպես քաղաքացի, արտահայտելով իրենց քաղաքական կամքը:

Այդ իսկ պատճառով այն թեկնածուն, ով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ունի ընտրվելու առավել մեծ հնարավորություն»: Քաղաքացիները երկրում իրականացվելիք փոփոխություններն ավելի շատ կապում են ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ տվյալ կուսակցության լիդերի հետ:

Այն հարցին, թե ով կարող է ապահովել Հայաստանում փոփոխությունները, հարցվածները պատասխանել են` Գագիկ Ծառուկյան` 57,28%, Կարեն Կ արապետյան` 26,37% և Սեյրան Օհանյան` 12,65%.:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 445


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Курсы валют ЦБ РФ12.05.2018
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000

    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր