Ում եւ ինչ մեսսիջ է ուղարկում Սամվել Բաբայանը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ում եւ ինչ մեսսիջ է ուղարկում Սամվել Բաբայանը

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում բավական կոշտ հայտարարություններ է հնչեցրել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես վերջինս նշել է, որ եթե կրակոցները շարունակվեն, ապա հակառակ կողմն էլ կարող է կրակոցների դիմել եւ պարզապես սպանել այդ կրակողներին, կապ չունի ով է եւ ինչ: Այդ դեպքում ըստ Սամվել Բաբայանի հայտարարության արյունահեղություն կլինի: Ուշագրավ է այն, որ իր հայտարարությունում արտահայտած մտքերում Սամվել Բաբայանը ակնարկել է, որ արյունահեղությունը կլինի, եթե իշխանությունները կրակողներին չպատժեն: Ըստ էության Սամվել Բաբայանի ասածը տրամաբանական է եւ ճիշտ: Ամեն մարդ ունի ինքնապաշտպանվելու իրավունք: Այս մոտեցմամբ էլ արյունահեղությունը, կարող է գալ մի պահ, որ լինի անխուսափելի: Այդ դեպքում արդեն այն, որ Հայաստանում հնարավոր են անբիծ ընտրություններ անցկացնել, նույնիսկ որպես տեսական թեզ հօդս կցնդի: Եթե նման բան լինի, ապա կարելի է պատկերացնել թե ինչ ճնշում կսկսվի Հայաստանի իշխանությունների վրա եւ չեն բացառվում նաեւ ֆինանսական սանկցիաները: Իսկ գրեթե 80 տոկոսով արտաքին տրանշների հաշվին ապրող Հայաստանի համար դա կարող է լինել ճակատագրական, քանի որ մյուս հենարանը՝ ի դեմս Մոսկվայի նույնպես ունի ֆինանսական տնտեսական լուրջ խնդիրներ եւ դժվար թե կարողանա ամբողջ ծշավալով ծածկել այն բացը որը կառաջանա Հայաստանի ֆինանսական հոսքերի դաշտում, ամենավատ զարգացումների ժամանակ: Այդ դեպքում արդեն հետեւանքները իրապես կարող են լինել այնքան կատաստրոֆիկ, որ դրվի Հայաստանի՝ լինել չլինելու հարցը: Ըստ էության սա հասկանում են նաեւ իշխանությունները: Հասկանում է նաեւ Սամվել Բաբայանը եւ ամենայն հավանականությամբ որոշակի մեսսիջ է ուղարկում, որ անկախ այն հանգամանքից թե մեղավորների հետ ինչպիսի հարաբերություններ են եւ թե դրանք կամ դրանց հետ փոխկապակցված անձինք ինչ դիրք են գրավում իշխանական բուրգում, կատարվածը անհետեւանք չի կարող մնալ: Հայաստանյան այս ընտրությունները աշխարհի ուշադրության կենտրոնում են եւ որեւէ ստվերը իրապես կարող է Հայաստանը որպես պետություն հետ տանել առնվազն 20-30 տարով:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 473


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v