• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:15 – Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում.կառույց , որն ստեղծված է պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակների համար. «Փաստ» 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 20:03 – Ռուսաստանը Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, Հայաստանին չի՞ հանձնի.«Ժողովուրդ» 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Հասկանալի է, որ «Ծառուկյան» դաշինքի բարձր ռեյտինգն ու հանրության վստահությունը անմիջականորեն պայմանավորված է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյան անձի գործոնով

 

Ինչպես հայտնի է, քաղաքական պայքարին մասնակցելու են 9 քաղաքական միավորումներ, որոնցից ֆավորիտները արդեն իսկ նշմարվել են: 
Այս կապակցությամբ սոցիոլոգիական հարցում է անցկացվել հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոններից մեկի կողմից, որը միտված է ստուգելու հասարակական տրամադրությունները՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրություների, դրանց մասնակցող քաղաքական ուժերի և անհատ գործիչների վերաբերյալ: 
Ներկայացնենք սոցհարցման մի քանի արդյունքներ: 
Մասնավորապես, «Խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեք» հարցին հարցվածների գերակշիռ մասը՝ 47.5 տոկոսը նախապատվությունը տվել է «Ծառուկյան» դաշինքին:
Հասկանալի է, որ «Ծառուկյան» դաշինքի բարձր ռեյտինգն ու հանրության վստահությունը անմիջականորեն պայմանավորված է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյան անձի գործոնով, սակայն չենք կարող չնշել նաև, որ այդ վստահությունն ու հարգանքը ծնվել է հենց Ծառուկյանի՝ տարիների ընթացքում ծավալած գործունեության արդյունքում:
«Այնուամենայնիվ եթե գնայիք նախագահի ընտրությանը, ապա ո՞ւմ օգտին կքվեարկեիք» հարցին, հարվածների գհերակշիռ մասը՝ 38.5 տոկոսը պատասխանել է, որ կքեվարկեր Գագիկ Ծառուկյանի օգտին: 
Սոցիոլոգիական կազմակերպության հարցման շրջանակներում ուշագրավ է հատկապես տնտեսության զարգացման թեմատիկան, որը ճշգրիտ կերպով արտացոլում է հանրային կարծքիը և սպասելիքները: «Նշեք 3 քաղաքական գործչի, ով ավելի մեծ ներդրում ունի տնտեսական զարգացման մեջ» հարցին ի պատասխան՝ հարցվածների 36.7 տոկոսը, որն ի դեպ ամենաբարձր ցուցանիշն է եղել, պատասխանել է "Գագիկ Ծառուկյանը”: 
Թերևս ոլորտից անտեղյակները ևս կփաստեն, որ հայտնի քաղաքական գործիչներից միակը, որն ահռելի ներդրումներ է կատարել հայրենի տնտեսության տարբեր ոլորտներում՝ Գագիկ Ծառուկյանն է:
Ազգային արտադրանք, ներդրումներ, արտահանում, սրանք այն հիմնական նախապայմաններն են, որոնք թույլ են տալիս ապահովել տնտեսական զարգացում: Հենց այս նախապայմաններն են մշտապես եղել Գագիկ Ծառուկյանի գործունեության առաջնահերթությունները և այս առումով Ծառուկյանը չունի հավասարը:
Հանրության գնահատականներն արդեն իսկ առիթ են տալիս պնդելու, որ «Ծառուկյան» դաշինքը, այս ընտրությունների ժամանակ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար, իսկ նմանօրինակակ օբյեկտիվ հարցման արդյունքներն էլ գալիս են փաստելու վերոնշյալը:

Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք հարցվծանբերի սեռատարիքային բաշխվածությունը և հարցման գրաֆիկական պատկերը:


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 727


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v