• 15:16 – Նախագահը հրաման տա, պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին. Աշոտ Վանյան 
  • 17:56 – ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի համար նախատեսված 1 միլիոն դրամ նպաստ 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 12:57 – Որ նախկին պաշտոնյան որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ» 
  • 18:08 – Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ 

Ադրբեջանից պետք է ամեն ինչ սպասենք

«Ադրբեջանում՝ ՌԴ դեսպանի այցը, ապրիլյան պատերազմից հետո բռնազավթած տարածքներ, պետք է դիտել՝  Ադրբեջանի ակտիվ քաղաքականության հերթական քայլը»,-Politik.am-ի հետ զրույցում նշեց, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նմանատպ քայլեր համարելով   Լապշինի գործը, ԵԱՀԿ-ի  Երևանյան գրասենյակը փակելու փորձը, խաղաղության պլատֆորմի ստեղծումը:


«Դեսպանի այցը  ինձ համար սկզբունքային չէ, սկզբունքայինը այն է, որ մենք ռեֆլեկտորային քաղաքականություն ենք վարում, մինչդեռ պետք է փորձենք մեր կողմից որևէ քայլեր անել, ոչ թե պատասխանել նրանց քայլերին որոշ դեպքերում ուշացած, իսկ Ռուսաստանի այդ քայլը այդքան էլ զարմանալի չէր քանի որ այդ հարցում նրանք փորձում են գլխավոր դերակատարում ունենալ, իսկ ինչ վերաբերվում է 800 հեկտար մեր կորցրած հողերին պետք է ասել , որ ինչպես մեր քաղաքական ռազմական գերատեսչությունների ղեկավարներն են նշում  դա չի փոխում ռազմական բալանսը, բայց նույնիսկ այդ մի քանի հեկտարը էֆֆեկտիվ է օգտագործում Ադրբեջանը, դրանով նրանք հոգեբանական պայքար են անցկացնում մեր դեմ, իսկ մերոնք պետք է ռազմավարություն մշակեն ամեն նմանատիպ քայլ կանխելու դեմ»,- նկատեց քաղաքագետը, շեշտելով որ  Դասական պրովակացիա է, երբ Ադրբեջանը շփման գծում սկսում է ինչ որ շինարարություն կարատել, մեջբերելով, որ  նմանատիպ պրակտիկա չկա ոչ մի հակամարտող երկրներում,  մինչդեռ դրա վերաբերյալ ՄԻՆՍԿԻ խումբը ոչինչ չասեց , իսկ երբ Հայաստանը տեխնիկական պատճառներով դիակի հանձնումը ուշացրեց նրանք շատ կոշտ ձևով արտահայտվեցին ՀՀ-ի հասցեին:


 Անդրադառնալով Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի սպսավելիք հանդիպմանը  քաղաքագետը նշեց , որ նա իմաստ չի տեսնում Արտգործնախարարների հանդիպման մեջ , քանի որ Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը նախապայմանային է . «Ադրբեջանը մեր առջև դնում է խնդիր ազատել տարածքները Ղարաբաղի շուրջ,ասելով որ դրանից հետո կխոսեք»:


Վերջում ամփոփելով ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտից սպասելիքները, քաղաքագետը նկատեց , որ աշխարհը այնպիսի զարգացմամբ է գնում, մասնավորապես գերտերությունները միավորված չեն ամենատարբեր հարցերում այդ թվում Ղարաբաղի հարցով, այդ դեպքում նրանք զսպիչ մեխանիզմներ չեն կարող կիրառել Ադրբեջանի վրա, «ԱՄՆ Ռուսատան չեն կարողանում միասնական որոշման գալ Ղարաբաղի հարցում, և այդ դեպքում Ադրբեջանից ամեն ինչ կարող ենք սպասել, դրա համար հիմա պետք է կենտրոնանալ ներքին քաղաքականության զարգացման և ամրապնդման վրա ՝ ուժեղացնել բանակը, վերացնել կոռուպցիան, մենաշնորհները, որպեսի շնչի երկիրը», զրույցը եզրափակեց քաղաքագետ՝ Ստեփան Գրիգորյանը:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 431


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v