Սերժ Սարգսյանը թույլ չի տա` Կարեն Կարապետյանին դառնալ վարչապետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սերժ Սարգսյանը թույլ չի տա` Կարեն Կարապետյանին դառնալ վարչապետ

GURGEN«Քանի որ ոչ մի հավատ չունեմ , այդ պատճառով որևէ ներգրավվածություն չեմ ունենա, իսկ այսօրվա դրությամբ հավանական  2 ուժ եմ տեսնում , մնացածը  աշխատում են Սերժ Սարգսյանի համար»,- Politik.am-ի հետ զրույցում  նշեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:


 Եղիազարյանի կարծիքով նոր ստեղծված դաշինքերից շատերը, որոնք ստեղծվել են Աժ ընտրություններին մասնակցելու համար,  Սերժ Սարգսյանի գաղտնի քայլերից են, որպեսզի ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կարողանա ապահովել, որը միտված է սեփական իշխանությունը երկարաձգելուն. «Սերժ Սարգսյանը կթափանցի ԱԺ, այլ անունների տակ »:


«Եթե ժողովուրդը դուրս չեկավ ապա Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, կմոռանա այն, որ ասում էր ես ոչ մի բան չեմ ուզում միայն թե անցկացրեք Սահմանադրությունը: Ամեն ինչ հնարավոր է , իսկ  լավագույն տարբերակը ՀՀ-ի համար, դա կլինի նրանց կողմից ապահովել մարդավարի ընտրություններ, որպեսզի այս ամենը չկրկնվի: Ամեն ընտրություններից հետո ինքնաթիռներով, կամուրջներով, գնացքներով, ավտոմեքենաներով, ավտոբուսներով փախնում են Հայաստանից: Հանուն Սերժ Սարգսյանի և իր ազգ ու տակի երկիրը, պետականությունը կորցնում ենք»:


  Իսկ մեր այն դիտարկմանը թե Կարեն Կարապետյանը շանսեր չունի վարչապետ լինելու, Գուրգեն Եղիազարյան նշեց. «Ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը իր գործը թողել և եկել է Հայաստան, որ մի քանի ամիս հետո ձեռնունայն գնա, նա եկել է իրոք փոփոխություն մտցնելու, սակայն դա կարող է անել միայն այն դեպքում երբ  ԱԺ-ում բացարձակ մեծամասնությունը իրենը լինի, հակառակ դեպքում կլինի նա ով կունենա մեծամասնություն և այդ դեպքում կղեկավարի թեկուզ իրենց տանից, իսկ հեռանկարում ես  այդ մեծամասնությունը չեմ տեսնում», եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը ավելացնելով հետևյալը   « Կարեն Կարապետյանը մեր լուրջ հայրենակիցներից մեկն է, սակայն բերեց ՀՀԿ-ի 2րդ դեմք սարքեց այդպիսով հայ ազգին գցեց թյուրիմացության մեջ, ինչ անի խեղճ ժողովուրդը, այսպիսի նրբություններին ինչպես մոտենա» :


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 724


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v