• 11:35 – Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան 
  • 16:15 – Ինչո՞ւ «Ա1+»-ը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հեռարձակման արտոնագրեր չստացան. պարզաբանում 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 16:15 – Ինչո՞ւ «Ա1+»-ը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հեռարձակման արտոնագրեր չստացան. պարզաբանում 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Սերժ Սարգսյանը արձակեց առաջին կրակոցը

սերժԵրեկ ՀՀԿ կենտրոնական գերասենյակում տեղի ունեցավ կուսակցության գերագույն մարմնի և խորհրդի նիստերը, որոնց մասնակցում էր նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել նաև ելույթով: Սերժ Սարգսյանը անուններ տալով անդրադարձ է կատարել կուսակցությունից հեռացածներին կամ նրանց ովքեր պատարստվում են հեռանալ կուսակցությունից.«Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- իր ելույթում նկատել է Սերժ Սարգսյանը:


Փաստացի սա առաջին, նախազգուշական կրակոցն էր Սերժ Սարգսյանի կողմից: Նա զգուշացնում է կուսակցույթունից հեռացածներին, որ առանց ՀՀԿ նրանք ապագա չունեն և կարող են կորցնել իրենց հացը, ջուրը անգամ կյանքը, եթե դեմ դուրս գան «բնության»,  այսինքն ՀՀԿ-ի օրենքներին: Իհարկե Սերժ Սարգսյանը այս ամենը ասել է փոխաբերական իմաստով, որպեսզի որևէ մեկը չկարողանա նրան մեղադրել նախընտրական այս ժամանակաշրջանում ուղիղ սպառնալիքներ անելու մեջ, սակայն հասկացողները միանշանակ հասկանում են, թե ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը:


Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը իսկապես պետք է քննության առնվի հանրության և քաղաքական գործիչների կողմից: Նման հայտարարությունը մի բան կարող է նշանակել, որ առաջիկայում կարող են լինել հաշվեհարդարներ, որը միանշանակ կազդի ընտրական պրոցեսների վրա: Չպետք է բացառել, որ առաջիկա օրերին մենք արդեն կլսենք, թե ինչպես են ուժային ու հարկային կառույցները ճնշումներ սկսկում ՀՀԿ-ից հեռացածների և նրանց աջակիցների նկատմամբ:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 545


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v