Քաղաքապետի նկատմամբ մահափորձ չի եղել, հակառակ կողմին են բռնության ենթարկել. ՀՀ ՔԿ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Քաղաքապետի նկատմամբ մահափորձ չի եղել, հակառակ կողմին են բռնության ենթարկել. ՀՀ ՔԿ

1484577281,9903ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ չի հիմնավորվել Ա.Թումանյանի կողմից Էջմիածնի քաղաքապետ Կ.Գրիգորյանի կամ որևէ այլ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը, փոխարենն ապացույցներ են ձեռք բերվել Ա.Թումանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, առաջադրվել են մեղադրանքներ։


Սեպտեմբերի 17-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայրը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։


Նկատի ունենալով, որ քաղաքացու ներկայացրած հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննության իրականացումը ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից հանձնարարվել է  ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։


Ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ. հարցաքննվել բազմաթիվ անձինք, կատարվել զննություններ, խուզարկություններ, նշանակվել փորձաքննություններ և կատարվել անհրաժեշտ այլ միջոցառումներ։


Համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված  բոլոր 4 ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես Կարեն Գրիգորյանի, այնպես էլ՝ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքի վերաբերյալ։ Քննությամբ պարզվել են միջադեպի իրական հանգամանքները։


Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում` թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա.Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս.Աբգարյանին թեթև մարմնական վնաս։


Քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ, որի շրջանակներում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Արմենակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 117-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Կարապետյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի  113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Ա.Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 117-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է դատարան:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 357


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v