Արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանն ազատվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ։