• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:27 – Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 17:08 – Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել 
  • 20:27 – Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը 

Նախագահը մասնակցել է ԵՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

սերժոոՀանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: 


Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար:


Հաշվետվությունը ներառել է կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի և տեղեկատվական համակարգերի, ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների ու սոցիալական քաղաքականության ոլորտները, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությունը:


Օրակարգի հարցերի շրջանակում ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի հաստատմանն են ներկայացվել նաև 2017թ. ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2017թ. ԵՊՀ կառուցվածքը և հաստիքացուցակը և 2017թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը: Սահմանվել են աուդիտ իրականացնող անձի գործառույթները՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2017թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի եկամուտների և ծախսերի 2017թ. տարեկան նախահաշվի ու դրա փոփոխությունների կատարողական հաշվետվության աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում:


Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:


Նիստի ավարտին Նախագահը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդի ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար:


Նախագահ Սարգսյանը շնորհավորել է անվանի մտավորականին պետական բարձր պարգևի արժանանալու համար, նրան և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն հայտնել անցնող 2016 թվականին համատեղ աշխատանքի համար:


Հանրապետության Նախագահը ամփոփել է նաև անցնող 2016 թվականը և անդրադարձել 2017 թվականի կարևորագույն անելիքներին:


Մինչ խորհրդի նիստը Հանրապետության Նախագահը ՀՀ ԿԳ նախարարի, ԵՊՀ ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի անդամների և ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնովին վերանորոգված ԵՊՀ մարզադահլիճում, հյուրատանը, քաղաքացիական պաշտպանության և բուժօգնության, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնների մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 362


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v