C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Մեր ապագան անպայման կլինի պայծառ ու լուսավոր. Բակո Սահակյան

Բակո ՍահակյանԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.


«Սիրելի՛ արցախցիներ,

Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար:


1991 թվականին մենք իրականություն դարձրինք մեր պապերի նվիրական իղձերն ու ձգտումները՝ հռչակելով պետական անկախություն և հաստատակամորեն ընթանալով ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այդ ճանապարհին ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություներ և շնորհիվ մեր ժողովրդի աներեր կամքի ու անսասան ոգու՝ կարողացանք միասնաբար արձանագրել կարևորագույն հաղթանակներ, տեր կանգնելով մեր հող ու ջրին, մեր ներկային ու ապագային, որն անպայման կլինի պայծառ ու լուսավոր: Մենք այլ ճանապարհ չգիտենք:


2006 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի առաջին Սահմանադրությունը: Այն դարձավ ազատ, անկախ, հզոր պետություն կառուցելու մեր կամարտահայտության ևս մեկ վկայությունը, փաստեց մեր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին: Անգնահատելի է Մայր օրենքի դերակատարությունն Արցախի նորագույն պատմության մեջ:


Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն ձեր ընտանիքներին և Արցախի Հանրապետությանը»:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 340


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v