Դրան Լավ կսատկացնեք. Նորատուսցի Ալիկը սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դրան Լավ կսատկացնեք. Նորատուսցի Ալիկը սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին

ալիկ«Դեկտեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնաբերվել է։


Հիշեցնենք, որ այդ օրը գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երևանի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում։ Իրավապահները տևական ժամանակ չէին կարողանամ հայտնաբերել այն զենքը, որից հնչել էին կրակոցները։ Մեր տեղեկություններով, գործով մեղադրյալներն են մատնացույց արել այն վայրը, որտեղ թաքցրել են զենքը, ատրճանակը հայտնաբերվել է «Լիա» գեղեցկության սրահի հարակից տարածքում։ Նույն այդ տեղեկություններով, հայտնաբերված «Մակարովը» պատկանել է սպանված Մուշեղ Մուշեղյանին. երկու սպանություններն էլ տեղի են ունեցել այդ զենքով։ Իրավապահների կողմից զենքը հայտնաբերելու տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին նաև ՀՀ քննչական կոմիտեից։ Սույն գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին, նրա ընկերոջը Բդոյին, Չարբախցի Գեղամին (Պետրոս Ղազարյանին) և նրա երկու ընկերներին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ հիմնականում քրեական հեղինակության Գեղամի շրջապատից։ Նրանց ու սպանված Մուշեղ Մուշեղյանի միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է լուրջ ընդհարման, ինչի ժամանակ Մուշեղ Մուշեղյանը իր մոտ եղած զենքով կրակել է իրեն շատ մոտ գտնվող Գևորգ Ավետիսյանի գլխին։ Երեկ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ Մուշեղ Մուշեղյանը սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այսպես ասած «պատանդ» է վերցրել Չարբախցի Գեղամի ծանոթներից 25– ամյա Գևորգին, ատրճանակը պահել է նրա գլխին, որպեսզի կարողանա նրա հետ դուրս գալ գեղեցկության սրահից, սակայն չի հաջողվել, լուրջ ընդհարում է սկսվել, ինչի ժամանակ էլ Մուշեղյանը կրակել է Գևորգ Ավետիսյանի գլխին։ Այնուհետև զենքի համար «կռիվ է» գնացել, փորձել են իրար ձեռքից խլել ատրճանակը, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել է Մուշեղ Մուշեղյանը, հրազենային վիրավորում ստացել Արամ Պետրոսյանը. դիակի զննությամբ նաև կտրող– ծակող վնասվածքներ են հայտնաբերվել։ Մեր տեղեկություններով, Մուշեղ Մուշեղյանը և Չարբախցի Գեղամը վիճաբանել են ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն նրանք իրավապահներին հրաժարվել են մանրամասնել. թե կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։


Մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված քրեական հեղինակության Նորատուսցի Ալիկը դեպքի վայրում չի եղել։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա Չարբախցի Գեղամին «խորհուրդ» Է տվել«լավ սատկացնել Մուշեղ Մուշեղյանին»։ Դրա համար Էլ նրան մեղադրանք Է առաջադրվել Մուշեղյանի սպանությունը դրդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի հատկանիշներով (սպանության դրդչություն)։ Նշենք, որ Մուշեղյանը Նորատուսցի Ալիկի վստահված անձն Է եղել, սակայն ինչ-ինչ պատճառով նրա ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել, և Մուշեղը վտարվել Է Ալիկի շրջապատից։


Առաջադրված մեղադրանքը Ալիկ Բանդարյանը չի ընդանում և հրաժարվել Է ցուցմունք տալ։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»թերթի այսօրվա համարում։


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 620


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v