Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ». Պավլիկ Մանուկյանը՝ Վիտալի Բալասանյանին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ». Պավլիկ Մանուկյանը՝ Վիտալի Բալասանյանին

պավլիկ«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կալանավայրից բաց նամակով անդրադարձել է Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցին.


«Ազգային հերոսը հայտարարեց, որ նախագահը մեծահոգի գտնվեց «Սասնա ծռերի» հանդեպ: Ազգային հերոսը նախագահ է համարում այն մարդուն, ով այդ գահին հասել է «տոկոսներ խփելով», ում պաշտոնավարման յուրաքանչյուր օր վտարանդի է դարձրել հարյուր հայ, ով երկիրը դարձրել է իր եւ իր մերձավորների բոստանը եւ հիմա էլ օտարի պարտադրանքով պատրաստվում է թշնամուն հանձնել հերոսամարտի արդյունքում ազատագրված տարածքները:


Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», այսինքն, այդ հերոսը հարցականի տակ է դնում իր հերոսացման հանգամանքը՝ հավասարվելով վաստակավոր արտիստներին:


Հերոսի նպատակը պետք է լինի ժողովրդին կեղեքումից, թալանից, սպիտակ ցեղասպանությունից փրկելը, որպեսզի Հայը մնա Հայաստանում, որպեսզի հայերը հայրենադարձվեն: Հերոսը պետք է ականջալուր լինի ժողովրդի ըմբոստությանը, և ոչ թե դառնա չարիքի իշխանության դուդուկ-խոսափողը կամ ինչպես կասեին մեր մեծերը, գայլ կանչող շունը:


Եւ, ամենևին էլ կարիք չկա մեր նկատմամբ մեծահոգություն ցուցաբերելու: Մենք Հայրենիքի մարտիկներն ենք և դուրս ենք եկել հանուն նրա պայքարի: Մեծահոգությունը թող ցուցաբերվի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Հայն իր բնօրրանում չդառնա դանդաղ մխացող փայտածուխ:


Իսկ իմ հորդորը հետևյալն է. հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը»:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 332


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v