«Որևէ արտակարգ բան տեղի չի ունեցել և չէր ունենա` նորաստեղծ կառավարության գործունեությամբ, քանի որ ես բազմիցս նշել եմ, ՀՀ-ի տնտեսական խնդիրների լուծումները տնտեսական դաշտում չեն գտնվում, այլ գտնվում են քաղաքական դաշտում, իսկ քաղաքական որոշումներ կայացվել են այն մասով, որ կառավարություն է փոխվել, իսկ կառավարության գործունեության մեխանիզմները չեն փոխվել , քանի որ կարիք կա ամբողջ համակարգի փոփոխության, իսկ այդ տեղի կունենա միայն այն դեպքում, երբ ՀՀ-ի գործող իշխանությունը կընտրվի իրոք ժողովրդի ձայնի արդյունքում»,- Politik.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով կառավարության 3 ամսյա գործունեությանն ու սպասելիքներին, ավելացնելով որ «գործող կառավարության միակ առանձնահատկությունն այն է եկած օրվանից խոստովանեց, որ երկրում տնտեսական վիճակը ծանր է, դրանից հետո ՀՀԿ համագումար նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հերքեց, ասելով որ վիճակը շատ ավելի լավ է, քան կարելի է պատկերացնել, իսկ կառավարությունը շարունակում է պնդել, որ տնտեսական վիճակը շատ ծանր է»:
Վահագն Խաչատրյանի պնդմամբ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ հիմնական սկզբունքերը չենք փոխվել, այսինքն նրանց համար առաջնային է մնում անձնական կամ կուսակացական խնդիրները լուծելը, այլ ոչ թե պետական խնդիրները լուծելը, հավելելով որ կառավարության հիմնական գործունեության առաջ չգնալու պատճառը սեփական շահերին բախվելու հետ է կապված :