Դեկտեմբերի 3-ին Հայաստանի հազարավոր քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն: Քաղաքացիների երթի պատճառը մեկն էր՝ նրանք դիմում էին Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն և մասնակցությամբ, քաղաքական պրոցեսներին համախմբի հանրության լայնածավալ այն հատվածը, որը ցանկանում է տեսնել փոփոխություններ:
Քաղաքացիների նման ներկայությունը իհարկե ազդեցիկ է և իհարկե հասկանալի է, որ հանրության բավական լայն շերտ ունի հստակ դիրքորոշում, որը բավական տպավորիչ կերպով ի ցույց դրվեց: Քաղաքացիների նման թվի առակայությունը իհարկե պետք է անհանգստացներ քաղաքական որոշակի շրջանակների: Իշխանություններին մի կողմ թողնելով անդրադառնանք այն շրջանակներին, որոնք թվում է, թե պետք է իրենց համար գերխնդիր համարեն իշխանությունների և նրանց կողմից իրականացվող թալանի դեմ պայքարը:
Շատերը հայտարարում են, որ այդ շրջանակները քաղաքական պատվեր են իրականացնում և իշխանությունների պատվերով են փորձում սևացնել Գագիկ Ծառուկյան գործչին: Իրականությունը բոլորովին այլ երանգ ունի: Այստեղ ոչ թե առկա է իշխանությունների պատվեր, այլ ինքնապահպանման կենդանական բնազդ:
Ցայտոտնի մեջ հայտնված շրջանակի տագնապն իհարկե հասկանալի է: Նրանք բոլորից լավ են հասկանում, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում իրենց քաղաքական շանսերը բավական նվազում են: Եթե առանց Ծառուկյանի քաղաքական մասնակցության քաղաքացիների մի մեծ զանգված չունենալով այլընտրանք և դեմ լինելով իշխանություններին, իր ձայնը կտար այդ շրջանակները ներկայացնող քաղաքական ուժերին, իսկ երբ Գագիկ Ծառուկյանը՝ հանրության խնդրանքով և հորդորով վերադառնա քաղաքականություն, ապա տագնապի մեջ հայտնաված քաղաքական ուժերի հնարավոր քվեները կպակասեն առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ:
Պետք է նկատել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ արշավ սկսած շրջանակների տագնապի մեկ այլ պատճառն էլ այն է, որ Ծառուկյանի վերադարձից հետո իրենց շատ կուսակիցներ կհեռանան և կմիանան այն համախմբող ուժին, որը կձևավորվի Ծառուկյան քաղաքական գործչի շուրջ: