Գեներալները թալանում են բանակը. Բադասյանը՝ Վիգեն Սարգսյանին. «ՀԺ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Գեներալները թալանում են բանակը. Բադասյանը՝ Վիգեն Սարգսյանին. «ՀԺ»

vahan-badasyan«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ զրուցել ենք սահմանին առկա վիճակի և մասնավորապես,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, թե Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն:


1000 դրամների նախագծի մասին: Տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, ինչպիսի՞ն է Ղարաբաղում արձագանքը:


Միանշանակ ես ընդունում եմ ազգ-բանակ գաղափարը, որ որդեգրել է նոր նախարարը: Այդ կոնցեպցիան պետք է աշխատի, 90-ականների սկզբին այդպիսինն էր մեր բանակը: Հետագայում սարքեցին խորհրդային բանակի նման մի ստրուկտուրա, որը չէր կարելի: Ինչ վերաբերում է 1000 դրամներին՝ չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ է բանակին օգնելուն: Տեսեք՝ ինչպես ապրիլին կանգնեցին և օգնեցին բանակին, մինչև հիմա էլ օգնում են: Խնդիրը վստահության պակասն է: Այսօր գեներալները ժողովրդի աչքի առջև թալանում են բանակը, շարունակում են թալանել, այլևս ոչ ոք չի կարող այդ նույն կառույցին կամ որևէ պետական կառույցի, որ առնչվում է բանակի հետ, որևէ գումար տալ: Չի ուզի, ես էլ չեմ ուզի: Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլև այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:


Այսօր Ազգային ժողովում նախարարը հայտարարել է, թե ովքեր գիտեն՝ թվարկեն այն մարդկանց անունները, որոնք ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց և իրենց ընտանիքի երջանկությունը: 


Ես օրինակ հայտարարել եմ, չէ՞ ով է գողանում և ինչքան: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան և որտեղից է գողանում: Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում: Դուք չորրորդ իշխանության ներկայացուցիչ եք, չէ՞: Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ: Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը:


Մենք հարցում ենք արել և դատախազությունից դեռ պատասխան չենք ստացել:


Չեն զբաղվում, չէ՞, ուրեմն թքած ունեն չորրորդ իշխանության վրա: Եթե ես թքած ունեմ չորորդ իշխանության վրա՝ չորրորդ իշխանությունն էլ կարող է թքած ունենալ առաջին, երկրորդ, երրորդ իշխանության վրա: Հետո էլ ասում են՝ խոսում եք, հետո էլ ասում են՝ խիյարը թարս է բուսնում դրա համար: Որպեսզի ինձ պատասխանատվության ենթարկեն՝ բամբասել-չբամբասելու համար կամ գողությունը կանխվի…նախարարը կարող է դիմել դատախազություն, որ կոնկրետ այն հայտարարությունը, որ հնչեցրել եմ ես և ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը՝ հիմք ընդունելով իմ հայտարարությունը, թող զբաղվեն դրանով՝ պարզեն, եթե ուզում են պարզել: Բայց չեն ուզում: Խի՞, ոչ ոք չգիտի՞, թե որ գեներալը քանի հազար քառակուսի մետր բնակարան է ստացել, հեկտարներով բնակարաններ են ստացել»:


 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 425


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v