• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:17 – Ինչու է Մգեր Արմենիան վերջերս աղմկում. Նրա հակաիշխանական պահվածքի պատճառը հայտնի է. «Ժամանակ» 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 13:03 – Սամվել Մայրապետյանի մեղադրանքը | նա մեղադրվում է 5 մլրդ դրամի հարկեր չվճարելու համար 
  • 00:24 – Այն ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը, կտա՞ արդյոք աշխարհին  կորոնավիրուսը․ Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը 

Ինչու նույն կերպ չենք մտահոգվում ողջ զինծառայողների համար. Հրանտ Բագրատյան

Հրանտ-Բագրատյան11Աժ-ում շարունակվում է վերջին օրերին քննարկումների կենտրոնում գտնվող 1000 դրամի  նախագիծի քննարկումը:  Հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակում է  բազում պատգամավորների հարցերին արձագանքել:    


ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը  նախարարից հետաքրքրվեց՝ ամեն ամիս 1000 դրամ զինվորներին տրամադրելու մասին նախագիծը հարկատեսա՞կ է: Ի պատասխան պատգամավորի՝ նախարարն ասաց. «Պարտադիր վճարը տարբերվում է հարկից նրանով, որ միտված է կոնկրետ խնդրի լուծմանը, ոչ թե ընդանուր բյուջեի ձևավորմանը»: Սակայն Հրանտ Բագրատյանը նաև այլ մտահոգություններ ուներ՝ նա չի հասկանում՝ ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում զինվորը. «Ինչո՞ւ նույն կերպ չենք մտահոգվում կենդանի մարդկանց մասին, ողջերի մասին: Դա կարևոր է»: Պնախարարը, պատասխանելով պատգամավորի հարցին, ընդգծեց, որ ժամկետային զինծառայողների համար սահմանված նվազագույն վճար կա, ավելին՝ ինքը պատրաստ է Բագրատյանի հետ երկար ճանապարհ անցնել: «Ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ որը որոնելու, վճարելու առումով: Ես միայն երջանիկ կլինեմ, որ զինծառայողն իմանա, որ ծառայության ժամանակ իր ընտանիքը նվազագույն աշխատավարձ կունենա: Աղբյուրը գտնենք, ես կարող եմ դառնալ համահեղինակ»,- շարունակեց Սարգսյանը: Վերջինիս պատասխանը չգոհացրեց պատգամավորին, և Բագրատյանն արձագանելով հավելեց. «Ասում եք, թե նպաստ չի, ասում եք՝ ապահովագրություն է: Ցույց տվեք դե ապահովագրական ռիսկը: Եթե ապահովագրական ռիսկ չկա, ուրեմն՝ հիմնադրամ ստեղծելու ի՞նչ կարիք կա, ապարատ ստեղծելու ի՞նչ կարիք կա, եթե այդ փողն ազատ է, ի՞նչ կարիք դուրս տանելու»: Վիգեն Սարգսյանն էլ արձագանքեց՝ շեշտելով, որ նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ: «Մենք չենք վճարում նրան, ով մահացել է: Մենք վճարում ենք այն զինվորին, որն առաջնագծում մարտական խնդիր է կատարել, զոհվել է իրենից չկախված հանգամանքներում: Նպաստը պետք է վճարել որևէ մեկին, դա կախված է կյանքի հետ: Ապահովագրություն է, այո, ռիսկն այն է, որ ռազմական գործողություններ կան, սահմանը լարված է: Մենք անում ենք ամեն ինչ, որ զոհերի թիվը նվազի, բայց ռիսկը կա»,- նշեց նախարարը: Արձագանքի իր իրավունքից օգտվեց նաև Հրանտ Բագրատյանը և հակադարձեց Վիգեն Սարգսյանի խոսքին. «Կան միջոցներ, որոնցով կարելի է զինվորներին անգամ միջին աշխատավարձ վճարել: Ես ընդդիմադիր պատգամավոր եմ, ես գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում: Դուք ասում եք՝ որտեղի՞ց վերցնենք, բա հազար ավելորդ մեքենա կա ամեն տեղ, կրճատեինք, տայիք զինվորին»:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 457


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v