• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 10:25 – Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան 
  • 08:28 – Ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կկազմակերպվի՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան 
  • 08:09 – Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Գյումրու ավտոկայանատեղերի ապօրինի գործությունը. ինչպե՞ս է խնդիրը կարգավորվելու (տեսանյութ)

 

2011 թվականից ընդունվել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը, որում հստակ նշվում, որ ավտոկայանատեղը կազմակերպվում է համայնքի ավագանու որոշմամբ, ավագանին է սահմանում, թե որքան են տուրքերի դրույքաչափերը, այսինքն որքան գումար պետք է գանձվի վարորդներից:

Իսկ բուն ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավարը կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը, այդ գործառույթը կարող է տրվել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձի՝  համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

Նաեւ սահմանվում է, թե ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունեն ավտոկայանատեղերից օգտվող վարորդները:

Սակայն օրենքը Գյումրիում խարխափում է: 2015 թ. դեկտեմբերի 17-ին ավագանին որոշում է ընդունել Գյումրիում տեղական տուրքերի եւ վճարների 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին, որում նշվում է՝ ավտոկայանատեղերի տեղական տուրքը սահմանվում է զրո դրամ:

Փաստն այն է, որ ավագանու որոշումից գրեթե կես տարի անց որոշ ավտոկայանատեղերում վարորդներից շարունակում են գումար պահանջել եւ ստանալ: Ի՞նչ է ստացվում. գյումրեցիներին բացահայտ թալանու՞մ են, իսկ պատասխանատու գերատեսչություններն անգործությա՞ն են մատնված եւ ի վերջո ինչպե՞ս պետք է այս խնդիրը կարգավորվի:

Հասկանալի է, որ քրեական գործը ընթացքի մեջ ու դեռ պարզ էլ չէ՝ երբ կավարտի, իսկ այս ընթացքում ինչու ոչինչ չի ձեռնարկվում, ինչու թեկուզ ժամանակավոր լուծում չի տրվում: Կամ երբ քրեական գործն ավարտվեց ու որոշում ընդուվեց, որ այս ամիսների ընթացքում գումարների գանձումն անօրինաբար է կատարվել, այդ դեպքում օրենքը շեշտում է, որ ավտոկայանատեղի տուրքի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման: Այսինքն վարորդները պետք է դիմում ներկայացնենք, որ իրենց վճարված գումարները տասնհինգ օրում ետ տրվե՞ն: Իսկ ումից ու ինչ ընթացակարգով պետք է գանձվեն այդ գումարները, երբ վարորդները իրենց վճարումները հաստատող փաստաթղթեր չունեն:

Խնդիրը գնալով ավելի է խորանալու, իրավապահ մարմինները որքան արագացնեն գործընթացը, այնքան որշումը արդյունավետ կլինի: Ըստ երեւույթին հարցը հեշտությամբ կկարգավորվեր, եթե քաղաքապետարանն ու ավտոկայանատեղերի տարածքները վարձակալող անհատ ձեռնարկատեր Տարոն Գասպարյանը համաձայնության գային: Սակայն այս տարբերակը քիչ հավանական է: Իսկ խնդրում առանցքային օղակ հանդիսացող Տարոն Գասպարյանի հետ հնարավոր չէ կապ հաստատել, նա գործնականում անհասանելի է լրատվամիջոցների համար:

Այնուհանդերձ ինչպես ենք մենք տեսնում իրավիճակի կարգավորումը:

Նախ կոչ ենք անում վարորդներին որեւէ մեկին որեւէ լումա չվճարել, նրանց գործունեությունը անօրինական է, համարվում է ինքնիրավչություն, որը պատժվում է մինչեւ կես միլիոն դրամ տուգանքով, եւ անգամ ուղղիչ աշխատանքներով ու կալանքով:

Երկրորդ՝ կոչ ենք անում քաղաքապետարանին ավտոկայանատեղերում աշխատող անձանց ապահովել այլընտրանքային աշխատանքով, ի վերջո հասկանալի է՝ այդ մարդիկ ընդամենը իրենց սոցիալական խնդիրներն են լուծում, իսկ համայնքն ու պետությունները պարտավորություններ ունի իր քաղաքացիների առջեւ:

Երրորդ՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորին արագ լուծում տալ այս խնդրին. նման իրավիճակը պատիվ չի բերում  ոչ մեր պետությանը, ոչ մեր քաղաքին, ոչ էլ արժանապատիվ գյումրեցուն:

Մենք հետեւողական են լինելու այդ հարցի արագ կարգավորմանը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 866


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր