Հայաստանի համար պայքարը թեժանում է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Հայաստանի համար պայքարը թեժանում է

HajastanԱրդեն բավական երկար ժամանակ է, ինչ ռուս-արևմտյան հարաբերությունները գտվում են լարվածության գագաթնակետում: Երկու կողմից էլ հնչում են նախապատերազմական բնույթի հայտարարություններ։ Օրինակ` ԱՄՆ-ը սպառնում է հարվածներ հասցնել սիրիական բանակին, որը, ինչպես գիտենք, Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանի ռազմավարական համբերությունը սպառվում է: Օր-օրի ավելի է թեժանում ռուս-ամերիկյան հակամարտությունը, բանը հասել է նրան, որ կողմերն իրար հակադրվելու համար օգտագործում են իրենց վետոյի իրավունքը ՄԱԿ-ում և տապալում մարդասիրական որոշումներ: Ինչպես հայտնի է, Հայաստանը հետաքրքրում է և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին: Ռուսաստանը համարում է, որ արդեն «գրավել է» Հայաստանը, իսկ Արևմուտքը դեռ հույսը չի կորցնում, որ կարող է վերադարձնել այն, քանի որ Ռուսաստանը մեկ օրվա ընթացքում փոխեց Հայաստանի կուրսը ( 3 սեպտեմբերի, 2013թ ): Արևմուտքը, տեսնելով Հայաստանի ծանր ֆինանսատնտեսական վիճակը, որոշել է շատ փող բերել Հայաստան և փողով լուծել իր հարցերը: Սկզբի համար ներդրումները լինելու են հասարակական օղակներում, փորձ է արվելու ըմբոստացնել հասարակությանը և հակառուսական հուզումներ արթնացնել: Փողի հաջորդ մասնաչափը բաժին է հասնելու լրատվամիջոցներին, որոնք արդեն սկսում են ընդգծվել: Երեկ Հայաստանի առաջատար լրատվականներից մեկը հայտարարություն տարածեց այն մասին, որ իր առջև նոր առաջնահերթություններ է սահմանել, և հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։ Ըստ հաղորդագրության՝ ներկա հանգրվանում լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը։ Սա արդեն նորություն է հայկական լրատվական դաշտում, երբ լրատվականը բացեիբաց հայտարարում է իր ուղղվածության մասին: Հաջորդ` ամենամեծ մասնաչափը բաժին է ընկնելու քաղաքական ուժերին, որոնք պետք է փորձեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել ռուսամետ ուժերին և այդ կերպ փոխեն Հայաստանի կուրսը: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն Արևմուտքի համար շատ կարևոր են, և ամեն ինչ պետք է անեն, որ կարողանան «գրավել» Հայաստանը:


Հեղինակ` Գոռ Դավթյան


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 380


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v