Առևտուր է տեղի ունեցել. Վ. Էնֆիաջյանը պատրաստ է նույնիսկ ապացուցելու, որ ԲՀԿ-ն իր խոստումը պահել է


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Առևտուր է տեղի ունեցել. Վ. Էնֆիաջյանը պատրաստ է նույնիսկ ապացուցելու, որ ԲՀԿ-ն իր խոստումը պահել է

 
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ  Վանաձորի քաղաքապետի փակ-գաղտնի քվեարկությանը, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ի սկզբանե այն հիմնական խնդիրները, որ մինչև քվեարկությունն արդեն իսկ առաջացել էին, տեղիք էին տալիս հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել: «Առևտուր է տեղի ունեցել, ոմանք իրենց ձայնը ծախել են, վանաձորցու վստահությունը ծախել են, առհասարակ ժողովրդի հույսը ծախել են և գնացել են ամենաանընդունելի ճանապարհով»,-ասաց նա: Նա հիշեցրեց, որ իրենք ստորագրել են Վանաձորում Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու մասին երեք ուժերի համագործակցության  հուշագիրը և վստահեցրեց, որ ԲՀԿ-ն վարվել է այնպես՝ ինչպես խոստացել է, և ավելին քան վստահ է այդ հարցում. նույնիսկ՝ անհրաժեշտության դեպքում կարող է ապացուցել:

«Պատահական չէ, որ մեր թեկնածուները մեր խոստմանը արժանապատիվ կեցվածքով  համապատասխան ընտրություն են կատարել ու ի օգուտ քվեարկել են «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Քրիստ Մարուքյանի օգտին: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա և նշեց, որ բոլոր քաղաքական նախադրյալները կային, որպեսզի նոր քաղաքական մշակույթ ստեղծվեր,  նոր ընտրությունների սկզբունքներ որդեգրվեր Հայաստանում:

Ինչ վերաբերում է, թե կոնկրետ ո՞ւմ է կասկածում առևտրի գնալու մեջ, նա ասաց, որ չի ցանկանում ինչ-որ մեկի փոխարեն որևէ բան ասել: Նա նշեց, որ ովքեր ընտրել են այդպիսի ճանապարհ, ուշ թե շուտ դա հանրությանը պարզ է դարձել և գտնում է, որ հատկապես վանաձորցիները թասիբով մարդիկ են և իրենց գնահատականը տալու են այդ անդամներին:

Հիշեցնենք, որ Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ 19 ձայն ստացավ Մամիկոն Ասլանյանը, իսկ 14 ձայն՝ Քրիստ Մարուքյանը։
хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 727


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v