Մահ, ծեծ և ընտրակեղծիքներ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մահ, ծեծ և ընտրակեղծիքներ

collage Ինչպես գիտենք  այսօր ՏԻՄ  ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 377 համայնքներում: Այդ համայնքներից ամենախոշորներում՝ Գյումրիում եւ Վանաձորում ավագանի են ընտրում: Վերջիններումս թերևս շարունակվում է թեժ ընտրապայքարը, ամենատարբեր օրինական և ոչ օրինական ճանապարհներով:


 Վաղ առավոտից արձանագրվել և ֆիքսվել են տարատեսակ ընտրախախտումներ, թե՛ Գյումրիում և թե՛ Վանաձորում: Թերևս պահպանվել են ավանդական խախտումները՝ կաշառքի, ուղղորդելու , քվեթերթիկը նկարելու, թանաքի վաղաժամ ցնդելու, ցուցակներում հանգուցյալներին ներգրավելու, ծանոթներին ներկա բացական անելու, գազելներով ընտրատարածք մարդ բերելու, սննդով ապահովելու, մարդկանց կուտակումներ ստեղծելու և նմանաօրինակ դեպքերը , բայց դրանցից հարկ ենք համարել առանձնացնել ամենաքննարկվողները: Մասնավորապես ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան  հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցության համակիրները պարբերաբար խախտում են օրենքը  34/38 ընտրատեղամասում, կուսակցության  համակիրները վկայականներ չունեն, կուսակցությունը ներկայանում է մեկ տասնյակից ավելի վստահված անձանցով, թեպետ այս  տեղեկությունը լկտի սուտ է համարել կուսակցության անդամ՝ Հեղինե Բիշարյանը :


Գյումրու  27 դպրոցում տեղակայված թիվ 34/70 ընտրատեղամասում մեծ հերթ կար գոյացած, իսկ հերթը վերահսկում էին թաղի տղաները, այն դեպքում , երբ ընտրողների թիվը 15-ը գերազանցելուց հետո, չպետք է թողեն  տեղամաս ընտրողներին, մինչև քանակը կպակասի:Թիվ 34/53 ընտրատեղամասում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացությունը կտրուկ վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն դիտորդի կյանքը փրկել չի հաջողվել: Գյումրու 34/27 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում կուսակցություններից մեկի վստահված անձ Արսեն Մանուկյանը նկատել է, որ քվեախցիկի վերեւի մասում տեսախցիկ է տեղադրված՝ տեսադաշտը հենց քվեախցիկը, վերջինիս  վստահեցրել են, որ այն անջատված է, որից հետո տեսախցիկը շրջել են :  Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյումրիում տեղի ունեցող ընտրախախտումների «Հեղինակային բացառիկ իրավունքները»  պատկանում ենք «Բալասանյան դաշինքին»:


  Մի փոքր այլ է դրությունը  Վանաձորում, թիվ 30/47 ընտրատեղամասում քաղաքացիական անձինք հարձակվել են araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, վիրավորել, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում: Իսկ ահա ՀԱԿ-ի վստահված անձ Կարեն Թովմասյանը Վանաձորի ընտրատեղամասերից  մեկում նկարահանել է, թե ինչպես է ՀՀԿ-ի  վստահված անձը իր մոտ գրանցում քվեարկած անձանց հասցեները, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով:  Իսկ  30/54 ընտրատեղամասում` Վանաձորի թիվ 30 դպրոցի արտաքին պատին ինքնասոսնձվող թղթի վրա, կարմիր գույնով նշված, վեց թիվը  են նկատել Լուսավոր Հայաստան կուսակցության վստահված անձինք :


 


 


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 406


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v