Պետական կառավարման համակարգի օպտիմալացման աշխատանքները շարունակվում են
- 30.09.2016, 02:55,
- Քաղաքականություն
- 0

Այսօրվա Կառավարության նիստը բավականին ակտիվ անցավ, վարչապետը նախ շնորհավորեց նորանշանակ նախարարներին, ապա մի շարք հանձնարարականներ տվեց:
Հանձնարարական է տրվել գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել նրանց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ:
Այս ամենը տնտեսումների առումով բավականին մեծ քայլ կարող է լինել, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր լուման հիմնավորված ծախսվի: Սա օպտիմալացման ընդհանուր մեծ ծրագրի մի հատվածն է, որով կարելի է ասել մեկնարկում են ողջ պետական ապարատի օպտիմալացման աշխատանքները: Որոշ ՊՈԱԿ-ներ հնարավոր կլինի միավորել մեկ ընդհանուր հարկի տակ, և դա տնտեսումների տեսանկյունից շատ ճիշտ և արդյունավետ կլինի:
Հանձնարարվել է նաև քննարկել Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունների կառավարաման ոլորտում գործող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներայացնել համապատասխան առաջարկություններ:
Այս կառուցվածքային փոփոխությունները նպաստելու են կառավարման արդյունավետության բարձրացմանը, և դրանց շնորհիվ հնարավոր կլինի զգալի տնտեսումներ անել, ինչը այսօր անհրաժեշտություն է:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 457