ԱՄՆ-ն ներողություն է խնդրել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

ԱՄՆ-ն ներողություն է խնդրել

Lavrov1Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադից Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիացի զինվորականների վրա կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման համար, հայտնում է Интерфакс-ը:


 «Այո, ներողություն են խնդրել»,- հայտնել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Նա հստակեցրել է, որ ամերիկյան կողմը խոստովանել է, որ Դեր Զորի շրջանում հարվածը սխալ է եղել, և Դամասկոսից ներողություն է խնդրել Ռուսաստանի միջոցով:


 Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածները Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիական զորքերի ուղղությամբ կանխամտածված են եղել:


 Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները չորս հարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման շրջափակման մեջ գտնվող սիրիական զորքերին, ինչի հետևանքով զոհվել է 62 զինծառայող, մոտ 100 մարդ վիրավորվել է:


 ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ընդունում է Դեր Զորում ամերիկյան կոալիցիայի օդային հարվածների փաստը, բայց պնդում է, որ տեղեկացրել է Մոսկվային այդ հարվածների մասին նախօրոք և դադարեցրել է հարվածները, երբ իմացել է Ռուսաստանից, որ հարվածների շրջանում կարող են գտնվել սիրիացի զինվորականներ:


 


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 685


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v