Հորդորում եմ Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին ընկալել պահի լրջությունը. Ժիրայր Սէֆիլյանի նոր նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հորդորում եմ Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին ընկալել պահի լրջությունը. Ժիրայր Սէֆիլյանի նոր նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից

 

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ժիրայր Սէֆիլյանը նամակ է հղել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Այն ապատեղեկատվությունը, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Վիտալի Բալասանյանի կողմից, թե իբր Սասնա Ծռերի տղաները և ես հրաժարվել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականըa պահանջելուց, նույն պահին իսկ հերքվեց Սասնա Ծռեր խմբի ներկայացուցիչների կողմից և երկու օր անց՝ իմ կողմից: Ցավալիորեն այդ ապատեղեկատվությունը շարունակվում է շրջանառվել, այս անգամ սակայն, ընդդիմադիր գործիչ, հարգելի Նիկոլ Փաշինյանի կողմից:

Վերջինս մատնացույց է անում հուլիսի 31-ին իմ տարածած հայտնի նամակը ասելով, «որ այնտեղ ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեմ բարձրացրել»:

Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանը տարընթերցմամբ է ընկալել այդ նամակի բովանդակությունը, մասնավորապես չնկատելով նախաբանում գրված պարբերությունը, որտեղ սևով սպիտակի վրա նշված է, որ այս նամակի բովանդակությունը բացառապես վերաբերում է հավանական բանակցությունների առաջարկությանը որպես ոսկե միջին, որի արդյունքում տղաները պետք է զենքը վայր դնեին: Շեշտում եմ, բացառապես վերաբերում էր տղաների կողմից զենքը վայր դնելուն ու արյունահեղությունը կանխելուն:

Ես, գտնվելով մեկուսացման մեջ և ամբողջությամբ չտիրապետելով իրավիճակի տեղեկատվությանը, երկկողմ արյունահեղությունը կանխելու այսպիսի մարտավարություն եմ պատկերացրել, ու չգիտեմ, իմ փոխարեն գուցե այլ մարդ կամ Նիկոլ Փաշինյանը լիներ, հնարավոր է գտներ այդ վտանգը կանխելու այլ ուղի:
Հակառակ նրան, որ այս կեղծ տեղեկատվությունը այդ օրը հերքվել է տղաների և իմ կողմից, ու ես տեղեկանալով Վարուժան Ավետիսյանի զենքը վայր դնելու պահին հայտնի ելույթին, նաև ընթերցելով օգոստոսի 3-ի Հիմնադիր խորհրդարանի նախագահ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանի Սիվիլնեթին տված հարցազրույցում նշված այժմյա գերակա 7 կետերից բաղկացած պահանջները, տարակուսանքով եմ ընդունում Նիկոլի եզրակացությունը:

Անցնելով առաջ և օգտվելով առիթից, հորդորում եմ Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին ընկալել պահի լրջությունը ու ամեն ինչ անել իմաստավորելու Սասնա Ծռերի զոհողությունը, իմաստավորել հուլիսի 17-ից սկսյալ նրանց աջակցող մեր ապստամբ ժողովրդի զոհողության պատրաստակամությունը, և առաջնահերթորեն իրար հետ համախմբված և համերաշխ լինել:

Շարժումը անգլուխ չթողնելու նպատակով ձևավորել վեր-կուսակցական տարաբնույթ ձևաչափեր և ժամ առաջ նետվել մեր երկիրը ազատագրելու գործին: Ամփոփելով խոսքս, փորձեմ վերախմբագրել վերջին տարիների մեր կողմից բարձրացված քաղաքական օրակարգերի, Սասնա Ծռերի պահանջների, համահայկական նպատակի քաղաքական օրակարգը հետևյալ տրամաբանական հերթականությամբ:

1. Ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատում

2. Վստահության կառավարության ձևավորում /հակաճգնաժամային և անցումային փուլի ծրագրով օժտված/

3. Սերժ Սարգսյանի հեռացում

4. Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Ժիրայր Սեֆիլյան
06.08.16թ.


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 551


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v