Արդարություն տվեք մարդկանց. Տիգրան Ուրիխանյան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արդարություն տվեք մարդկանց. Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը

Տեղի ունեցածը մեծ ցավ է, ու մեծ խնդիր մեր երկրի համար: Այն հարյուրավոր այլ չլուծված խնդիրների արտացոլումն է, որոնք չպետք է լինեին, և դրանցում մեղավորները ցանկացած դեպքում պատասխանատվություն են կրելու մարդկանց ու Աստծո առաջ:

Մեծ ցավ ենք ապրում խաղաղ պայմաններում զոհի և տուժածների առկայության առթիվ: Ցավակցում ենք զոհված սպայի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Ամենավտանգավորն այս իրավիճակում այն է, որ հասարակության մոտ իրավիճակի առթիվ կան տարբեր ընկալումներ, մինչդեռ դրանք պիտի լինեին շատ միանշանակ: Բնակչության զգալի մասի մոտ կյանքի որակի անտանելիությունը ստիպում է ցանկացած առիթ օգտագործել սեփական ցասումն ու զայրույթը արտահայտելու համար: Եթե իրավիճակը մեր երկրում լիներ նորմալ՝ ապա բոլոր իրավիճակներն ու երևույթները կունենային համապատասխան գնահատականներ: Ցավոք չլուծված պրոբլեմը ծնում է նոր պրոբլեմ, իսկ երկարատև, զանգվածային ու անելանելիության զգացում առաջացնող խնդիրները՝ առաջացնում են արդեն լուրջ ու այլ մակարդակի խնդիրներ:

Երկրում իրավիճակը լարված է, և եթե դա չի դրսևորվում անընդհատ՝ ապա չի նշանակում, որ այդպես չէ, և իշխանությունների խնդիրն է հասկանալ, որ հասարակության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար կարող են դրսևորել այդ լարվածությունը: Նույնիսկ հակաօրինական ձևերով:

Արդարություն տվեք մարդկանց, ապրելու հնարավորություն ու հույս, եթե ուզում եք, որ հանցագործությունը չդառնա պրոտեստի միջոց:

 

«Ալյանս» կուսակցության նախագահ,  ԱԺ պատգամավոր` Տ. Ուրիխանյան


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 763


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v