• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Միաձայն կողմ արտահայտվելով, դեմ քվեարկեցին Ուրիխանյանի նախագծին

ԱԺ Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում է, որպեսզի օտարալեզու ֆիլմերը, որոնք հեռարձակվում են հեռուստաընկերություններով, թարգմանվեն  բացառապես հայերենով: Տ. Ուրիխանյանը նախագիծը ներկայացնելիս մտահոգություն հայտնեց, որ օտարալեզու ֆիլմերը նայելով հայ հասարակությունն  ըստ էության օտար բարքերով է առաջնորդվում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն, ասաց, թե նախագիծը ողջունելի  է, բայց կան նաեւ որոշ խնդիրներ: Մասնավորապես Աճեմյանի խոսքով արդյոք նախագիծը ներկայացնողը հաշվարկել է թե ինչ ֆինանսական ծախսեր է պահանջվում  հեռուստաընկերություններից: Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան ասաց, որ վստահ կարող է ասել, որ այդ առումով եւս խնդիրներ չեն առաջանա, քանի որ պետական բյուջեից կարող են հատկացվել օտարալեզու ֆիլմերը հայերենով թարգմանելու համար: Տ. Ուրիխանյանը նկատեց, որ կարելի է շքեղ ծառայողական մեքենաների փոխարեն այդ գումարները ուղղել այդ հարցի կարգավորմանը: Կարինե Աճեմյանը նշեց, թե պատգամավորը պոպուլիզմով է զբաղված: Սա առաջացրեց Տ. Ուրիխանյանի զարմանքը: Նա նկատեց, որ եթե ծառայողական շքեղ մեքենաների, սոցիալապես անապահով խավի խնդիրները բարձրաձայնելը դիտարկվում է պոպուլիզմ, ապա ամեն ինչ ըստ նրա հասկանալի է դառնում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխյանը  ողջունեց նախագիծը, հավելելով, որ պետք է ժամանակի ընթացքում այն կյանքի կոչվի:

ՀՀ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն էլ ներկայացնելով կառավարության եզրակացությունն ասաց, որ նախագիծը այս կերպ ընդունվելու դեպքում այն կարող է  խնդիրներ առաջացնել ազգային փոքրամասնությունների համար:

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն առաջարկեց նախագիծը հետաձգել եւ լրամշակված կերպով ներկայացնել: Իսկ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հարցրեց, թե կա արդյոք Լեզվի պետական տեսչության տեսակետը: Ի պատասխան Արդարադատության փոխնախարարն ասաց, որ նախագծերին առհասարակ կառավարությունն է որոշում դրական, թե բացասական եզրակացություն տալ: Մկրտչյանը նշեց, որ կառավարության եզրակացությունը բացասական է, իսկ թե հարցրել են, արդյոք Լեզվի պետական տեսչության տեսակետը փոխնախարարն ասաց, որ տեղյակ չէ:

Նիստը նախագահող ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն էլ առաջարկեց նախագծի հեղինակնին հետաձգել օրենքի նախագիծը:

Եզրափակելով Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ առաջարկում է դնել հարցը քվերակության, քանի որ այն մտահոգությունները, որոնք առկա են շատ կարճ ժամկետում լուծել: Նախագիծը դրվեց քվերակության եւ դրական եզրակացություն չստացավ: Հանձնաժողովի եւ ոչ մի անդամ կողմ չէր: ՀՀԿ-ականները դեմ էին: Եւս երեք պատգամավոր քվեարկեց ձեռնպահ:

Փաստացի հանձնաժողովի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին, բայց դեմ քվեարկեցին:

Փայլակ Ֆահրադյան

FMG NEWS 


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 1432


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    v