Դուք ընկել եք ծուղակի մեջ. Ուրիխանյանը Փոստանջյանին


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դուք ընկել եք ծուղակի մեջ. Ուրիխանյանը` Փոստանջյանին

 

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քվեարկելու է նաև Զարուհի Փոստանջյանի օգտին: Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը եւս առաջարկել է թեկնածու:   Պատգամավորը, սակայն, հարց հնչեցրեց` հիշեցնելով, որ դեռ երկու ամիս առաջ Զ.Փոստանջյանը ժողովրդին հորդորում էր դուրս գալ փողոց, անհնազանդության ալիք բարձրացնել ու շատ մարդիկ իր ետևից պատրաստ են գնալ: «Բա որ հիմա հանկարծ ընտրվեք` լքելու եք այդ ժողովրդին»,- Փոստանջյանին հարցրեց Տ.Ուրիխանյանը:

Նա նաեւ նշեց, որ այս ամենի մասին հետևյալ կարծիքն ունի: «Ձեզ հատուկ չեզոքացնում են` խորհրդարանում ձեզ սպառելու համար: Դուք ընկել եք ծուղակի մեջ»,- պնդեց Տ.Ուրիխանյանը: Զ.Փոստանջյանն էլ նշեց, թե  «Ժառանգություն» կուսակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ նորագույն պատմության մեջ, նա իր արժեքն ունի ու այդ արժեքը, վստահ պնդեց նա, չի կորի: Եվ եթե «Ժառանգությունում» Զ.Փոստանջյանը չի ծավալում գործունեություն, ապա դա չի նշանակի, որ կուսակցությունն այլևս չկա. «Մենք ընդհանուր շահը, ժողովրդի շահը սպասարկելու համար ենք այս գործընթացի մեջ ներգրավվել»,- ասաց Զ.Փոստանջյանը: Տ.Ուրիխանյանը հիշեցրեց` իր հիմնական հարցը մնաց անպատասխան. ինչ է, լքելու է ժողովրդին, ում դեռ երկու ամիս առաջ անհնազանդության կոչեր էր անում:

«Քանի որ դուք էլ եք այդ մտքով առաջնորդվում, որ հարկավոր է մեր հանրապետությունում իշխանափոխություն, դրական եք վերաբերում այդ կոչերին, ես ձեզ պետք է պաշտպանեմ, որովհետև եթե դուք այդ ոգով գնաք առաջ, ընդդեմ բիրտ ուժի` ես պաշտպանելու են ձեր իրավունքները»,-  նշեց Զ.Փոստանջյանը:

Փայլակ Ֆահրադյան


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 884


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    v