Xnews.am-ի կոչը բոլոր հայաստանյան և միջազգային իրավապաշտպան և մոնիտորինգային կազմակերպություններին


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Xnews.am-ի կոչը բոլոր հայաստանյան և միջազգային իրավապաշտպան և մոնիտորինգային կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետությունում լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության սահմանափակման դեպքերը հետզհետե ավելի հաճախակի են դառնում: Լրագրողների մասնագիտական գործունեությունը երբեմն սահմանափակվում է մամուլի հետ աշխատող պաշտոնյաների կողմից, այնինչ յուրաքանչյուր ազատ մամուլ ունեցող երկրում պետք է լինի ճիշտ հակառակը:


Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ՀՀ ԱԺ աշխատակազմը 2016թ. հունվարի 12-ից մինչև հունվարի 22-ը իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Այդ գոծընթացին մասնակցել է նաև Xnews.am էլեկտրոնային լրատվամիջոցը, սակայն դիմումը ԱԺ մուտքագրվելուց հետո, լրատվության վարչության պետը հայտնել է, որ անհրաժեշտ է հավելյալ տրամադրել կայքի այցելությունների մասին տեղեկատվություն, ինչը մեր կողմից պատշաճ կերպով իրականացվել է: ԱԺ-ի կողմից սահմանված հավատարմագրման վերջնաժամկետի ավարտից և հավատարմագրման գործընթացի որոշակի փուլեր անցնելուց հետո` Ազգային Ժողովի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մերժել է հավատարմագրման դիմումը, պատճառաբանելով դա թերի ներկայացված դիմումի հանգամանքով :

Արսեն Բաբայանը սեփական հայեցողությամբ խախտել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը, այն է՝ պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին, իսկ եթե հավատարմագրման հետ կապված խնդիրներ են առաջանում (անճշտությունների շտկում, պակասող փաստաթղթերի լրացում)՝ պետք է լուծել մինչև հավատարմագրման ավարտը կամ դրանից հետո փոխհամաձայնեցված ժամկետում:

Բացի այդ, Արսենը Բաբայանը Facebook.com սոցիալական ցանցի միջոցով է լրագրողին հայտնել, որ մերժել է հավատարմագրման մասին դիմումը, այնինչ մերժման հիմքը պետք է ներկայացնել գրավոր:

Արսեն Բաբայանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ հավատարմագրումը մերժվել է, քանի որ հավատարմագրման համար լրատվամիջոցը պետք է ներկայացնի իրավաբանական անձի տվյալները: Հատուկ Արսեն Բաբայանի համար ևս մեկ անգամ փաստում ենք, որ ԱՁ-ն, դա ոչ այլ է, ինչ իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ ԶԼՄ-ների մասին օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն անհատ ձեռնարկատերը ևս կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել: Բացի այդ նույն կարգով, նույն ժամանակահատվածում, նույն իրավաբանական անձը, նույն լրատվամիջոցի, նույն լրագրողներին հավատարմագրելու համար դիմել և հաջողությամբ հավատարմագրվել է պետական այլ կառույցներում, մասնավորապես ՀՀ կառավարության աշխատանքները լուսաբանելու համար:

Սա ակնհայտ կամայական մոտեցում է, որով փորձ է արվում սահմանափակել ազատ խոսքի իրավունքը, ազատ լրատվամիջոցի գործունեությանը խոչընդոտելու միջոցով:

Այս մասին լռել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ում նշված էլեկտրոնային լրատվամիջոցը գրավոր դիմում-նամակ է ուղարկել Արսեն Բաբայանի որոշման մասին և պարզաբանում խնդրել: Լրագրողների իրավունքների ոտնահարմանը չի արձագանքել դեռևս նաև ԱԺ նախագահը:

Xnews.am-ը կոչ է անում բոլոր հայաստանյան և միջազգային իրավապաշտպան և մոնիտորինգային կազմակերպություններին, հետևողական լինել, թույլ չտալ, որ պետական պաշտոնյաները սեփական հայեցողությամբ կամայական որոշումներ կայացնեն անտեսելով օրենքը, և դրանով իսկ կանխել Հայաստանի լրատվական դաշտում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 535


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v