Արդարադատության նախարարը պատասխանեց. «Ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիների խնդիրն իսկապես մեր հասարակության համար ամենազգայուններից է: Մենք գիտենք, որ շատ դատապարտյալներ դատապարտվել են ծանր հանցագործություններ կատարելու համար: Նրանց գործերի վերանայման վերաբերյալ գնահատական տալը՝ որպես արդարադատության նախարար, ճիշտ չեմ համարում, որովհետև դա պետք է դատարանը որոշի»:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ դատապարտյալների պահման պայմանները բարելավելու համար ևս քայլեր արվում են. «Կան չափանիշներ՝ պահման պայմանների հետ կապված և որպես այս խնդրի լուծմանն ուղղված առաջին քայլ պետք է նշեմ Արմավիր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը: Սա, իհարկե ամբողջական լուծում չէ, սակայն այն կլուծի փակ և կիսափակ ռեժիմներով պահվող դատապարտյալների խնդիրը»: