• 13:01 – Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ 
  • 14:00 – Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 13:05 – 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից.հարուցվել է քրեական գործ 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Երևանում համերգով հանդես կգա  վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը

Նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը՝  The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։


Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Մշակույթի նախարարութան աջակցությամբ։


Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի  տնօրենը:


Լինելով «Սոնի քլասիք» ըկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-ի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորս եղանակները»` Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։


unnamed (5)


Բելն իր առաջին ջութակը ստացել է չորս տարեկան հասակում, իսկ 12 տարեկանից սկսել է սովորել լեգենդար Ջոզեֆ Գինգոլդի մոտ Ինդիանայի համալսարանում, այժմ  էլ Ջեյքոբս երաժշտական դպրոցի ավագ դասախոսն է։ 14 տարեկանում սկսվել է Բելի աստղային վերելքը,  ելույթ ունենալով Ռիկարդո Մուտիի և Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ, իսկ 17 տարեկանում կայացել է նրա դեբյուտը Քարնեգի Հոլում և առաջին եվրոպական շրջագայությունը:


Բելը արժանացել  է բազմաթիվ պարգևների՝ 2013թ.-ին  «Ազգային երիտասարդ» արվեստների հիմնադրամը, 2012թ.-ին՝ Նյու Յորքի «Ձայնագրման ակադեմիան», 2011թ.-ին «Մոմենտ» ամսագրից ստացել է «Արվեստի հորիզոններ» ընկերության «Փոլ Նյումեն» մրցանակը և «Հուբեռման» մրցանակը՝ ։ «Երաժշտական Ամերիկան» Բելին հռչակել է 2010թ.-ի «Տարվա լավագույն գործիքային կատարող», ստացել է նաև «Հումանիտար» մրցանակը` Սեթոն Հոլ համալսարանից։ 2009թ.-ին նրան պարգևատրել է «Կրթություն երաժշտության միջոցով» նախաձեռնությունը, 2008թ.-ին արժանացել է «Նվաճումների ակադեմիայի» մրցանակին։ 2007թ.-ին ստացել է «Ավերի Ֆիշեր» մրցանակը, իսկ 2005թ.-ին նրա անունը զետեղվել է «Հոլիվուդ Բոուլ» համերգասրահի փառքի սրահում։


 


 






var post_id = 1413667;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 513


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →