• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Մեր երկրի մեջ չկար մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացնել»   (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի եղբայրը լսել է, որ Սերժ Սարգսյանի մատը խառն է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ. «Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի, անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի»:


Սակայն ըստ Վազգեն Սարգսյանի եղբոր, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն անմեղ է՝ նրա ղեկավարած Ազգային անվտանգության նախարարությունը վատ է աշխատել. «Միակ մեղավորությունը նրանումն է կայանում, մենք զրուցել ենք իրար հետ բազմիցս, որ էդ ժամանակաշրջանում Ազգային Անվտանգությունը թերացել է իր աշխատանքների մեջ»:


Չբացահատվելու պատճառների մասին այսօր Ազգային ժողովում գտնվող Արմեն Սարգսյանը չի ուզում խոսել, դրա ժամանակը չէ, ինքը կասկածներ ունի. «Չէ, անհատների հետ կապված չի, ես կոնկրետ նկատի ունեմ ավելի բարձր տեղերից է գալիս, որովհետեւ մեր երկրի մեջ չկար մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացնի, էդքան քաշը չէր հերիքի»:


Իր եղբորը սպանել է Հայաստանի քաղաքացի Նաիրի Հունանյանը: Ինչ-որ ժամանակ Վազգեն Սարգսյանի եղբայրը Տիգրան Նաղդալյանի սպանության գործով եւ Նաիրի Հունանյանը Ազգային անվտանգության նկուղներում համարյա խցակիցներ են եղել։


Այն ժամանակ Հունանյանը ադեկվատ մարդ էր, եթե պետք լինի, այսօր էլ կխոսի, ուղղակի փաստեր պետք է դեմ տալ նրան: Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը Պանթեոնում չցանկացավ անդրադառնալ Նաիրի հունանյանի խոսելու անհրաժեշտությանը. «Լավ, վերջացրեք»:


Սակայն Ստեփան Դեմիրճյանն ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր, գերազանց գիտի, որ Սերժ Սարգսյանի անմեղությունը միանշանակ չէ. «Ով կապ ունի, ով կապ չունի, պետք է պարզեր օբյեկտիվ հետաքննությունը եւ դատաքննությունը»:


Պարոն Դեմիրճյանի կարծիքով՝ իշխանությունը, որն այն ժամանակ մարմնավորում էր Ռոբերտ Քոչարյանը, ամեն ինչ արեց, որ հոկտեմբերի 27-ը չբացահայտվի: Գուցե Սերժ Սարգսյանի իշխանությու՞նը բացահայտի. «Այս իշխանությունների օրոք, իհարկե, բացառվում է, որ կբացահայտվի»:


Գալուստ Սահակյանը չի ասում, թե բացահայտողն ով է լինելու եւ ում իշխանության օրոք, սակայն համոզված է՝ հոկտեմբերի 27-ը երբեւէ կբացահայտվի. «Նման իրողությունները քաղաքական կամքով չեն բացահայտվում, իրավական փաստաթղթերով են բացահայտվում»:


Իսկ թե ինչու մինչեւ հիմա չի բացահայտվել, խորհրդարանի ղեկավարի պատասխանը միանշանակ է. «Եթե հնարավոր լիներ, կբացահայտվեր»:







  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 446


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v