«Իսլամական պետության» դեմ իրական պայքարի մեկնարկն այլևս տրված է (տեսանյութ) » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Իսլամական պետության» դեմ իրական պայքարի մեկնարկն այլևս տրված է (տեսանյութ)

Ռուսական օդուժն այսօր առաջին  ավիահարվածներն է  հասցրել Սիրիայի Հոմս քաղաքի մերձակայքում։


«Ռուսաստանի մուտքը Սիրիա դա երկարատև գործընթաց է ։ Նա չի սահմանափակվի միայն այսպիսի ավիահարվածներ հասցնելով Իսլամական պետությանը, այլ խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանը բացի աշխարհաքաղաքական խնդրից,  լուծում է նաև Բաշար Ալ-Ասադի կառավարության պաշտպանության խնդիրը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը։


Այս քայլով Ռուսաստանը ցույց տվեց նաև,որ ինքն այլընտրանք է Արևմուտքի միանձնյա գերակայությանը,  ինչն ըստ արևելագետի՝ բնականաբար, դժգոհության առիթ կհանդիսանա։


Հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք այժմ կան ու դրան գումարած Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում, արևելագետը երրրոդ համաշխարհային պատերազմի հավանականությունը համարում է իրատեսական՝ նախադրյալները հասունանում են։


«Եթե մենք գնահատում ենք այլ տեսակետից,  աշխարհում իրադրության սրման տեսակետից՝ այո, իրադրությունն աշխարհում աշխարհաքաղաքական առումով  և որոշ չափով նաև ռազմաքաղաքական առումով սրվում է»,-ասաց պարոն Սաֆրաստյանը։


Ի՞նչ  խնդիրների կարող է սա հանգեցնել։ Բանախոսի կարծիքով՝ ամենավտանգավորն այստեղ  կարող է լինել այն,որ տեղի կունենա անմիջական բախում ռուսական ռազմաօդային ուժերի և այլ երկրների ռազմաօդային ուժերի միջև,  որոնք գործողություններ են ծավալել մինչև հիմա Սիրիայի օդային տարածքում,բայց իհարկե, ըստ նրա՝ փորձ է արվում դրանից խուսափել ։


Պարոն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ «Իսլամական պետության» դեմ իրական պայքարի մեկնարկն այլևս տրված է։ Արևելագետը հիշեցնում է սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի ամբիոնից ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա ստեղծելու Ռուսաստանի  հայտարարության մասին։ Այս համատեքստում Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց.


«Այն կոալիցիան,որը հիմա կա ԱՄՆ-ի ղեկավարությամբ ստեղծված՝ դա ՄԱԿ-ի հովանու ներքո չէ , դա դուրս է ժամանակակից միջազգային իրավունքի իրավական դաշտից ,որ գոյություն ունի ։


Հիմա ռուսները փորձ են անում ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել նման կոալիցիա, որը նաև համեմատվեց հակահիտլերյան կոալիցիայի հետ»։


Արևելագետը կարծում  է ՝ Սիրիայում  փորձելով հաստատվել՝ Ռուսաստանը լուծում է ռազմավարական նշանակության կոնկրետ խնդիր՝ պայքարելով «Իսլամական պետության» դեմ։


 


Մանրամասները՝ տեսանյութում։


 


 


 


 







  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 702


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v