Հասարակական կազմակերպությունները դիմել են միջազգային կառույցներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Հասարակական կազմակերպությունները դիմել են միջազգային կառույցներին

Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գաբրիելյանի կողմից հարուցված քրեական հետապնդման առնչությամբ:


Նիկոլայ Բաղդասարյանի նկատմաբ հարուցվել է քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, հանդիսանալով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպան, հավաքել է վկա Տաթևիկ Հովսեփյանի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք պարունակել են անձնական գաղտնիք, իսկ այնուհետև այդ տեղեկատվությունը հրապարակել է լրատվական միջոցներում, ինչը նախաքննական մարմինը դիտել է որպես անձնական գաղտնիքի տարածում:


Ցանկանում ենք արձանագրել, որ ՀՀ օրենսդրության համաձայն փաստաբանին իրավունք է վերապահված օրենքով չարգելված եղանակով անհրաժեշտության դեպքում հավաքագրել ապացույցներ, այդ թվում նաև այնպիսի ապացույցներ, որոնք պարունակում են անձնական գաղտնիք: Բացի այդ, փաստաբանը, ով հանդիսանում է քրեական գործով դատավարության մասնակից, իրավունք ունի հրապարակել քրեական գործին կցված ցանկացած ապացույց, եթե դատարանը վերջինիս չի նախազգուշացրել այդ փաստաթուղթը չհրապարակելու մասին և փաստաբանից չի վերցրել գրավոր ստորագրություն: Այդպիսի դեպքերում դատարանը պարտավոր է դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով, որի ժամանակ փաստաբանն իրավունք ունի հրապարակել գործին կցված ցանկացած փաստաթուղթ:


Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը այն հիմքով, որ նա հավաքագրել է ապացույցներ, անձնական գաղտնիք պարունակող տվյալներ և, չլինելով դատարանի կողմից նախազգուշացված, հրապարակել է այդ ապացույցները, հանդիսանում է փաստաբանական գործունեության անկախության երաշխիքների  նկատմամբ ոտնձգություն։


Հիշեցնում ենք, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է և պետությունն է պարտավոր ապահովել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքները, որպեսզի փաստաբանները կարողանան անարգել իրականացնել իրենց լիազորությունները:


ՀՀ իրավապահ մարմինների նման վարքագիծը վերստին հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն խոչընդոտելը, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ իրավական հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելը դարձել է արատավոր երևույթ:


Նման գործելակերպը  հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարում, այնպես էլ փաստաբանության ինստիտուտի անկախության դեմ ուղղված գործընթաց։


Ելնելով վերը շարադրվածից՝ հորդորում ենք ՀՀ իշխանություններին, մասնավորապես`  ՀՀ գլխավոր դատախազությանը, վերադառնալ օրինականության դաշտ և պահպանել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքը` ապահովելով իրավապաշտպանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեականհետապնդումը և արդյունքների մասին հայտնել հանրությանը։


1. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ


Միքայել Արամյան, նախագահ


2. «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ


Հասմիկ Սահակյան, նախագահ


3. «Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևան կենտրոն» ՀԿ


Սուրեն Իսկանդարյան, նախագահ


4. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն


Վարուժան Հոկտանյան, գործադիր տնօրեն


5. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ


Աշխեն Բաբայան, նախագահ


6. «Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն» ՀԿ


Արման Սահակյան, նախագահ


7. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ


Սերգեյ Գաբրիելյան, նախագահ


8. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակ


Արթուր Սաքունց, նախագահ


9. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ


Հայկուհի Հարությունյան, նախագահ


10. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ


Էդգար Խաչատրյան, նախագահ


11. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան


Լարիսա Մինասյան, գործադիր տնօրեն


12. Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն


Լևոն Ներսիսյան, նախագահ


13. «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ


Արմեն Եփրեմյան, նախագահ


14. “Գլոսսա ” իրավապաշտպան ՀԿ


Աշոտ Համբարձումյան, նախագահ


15. Հայաստանի Հելսինկյան կոմիտե


Ավետիք Իշխանյան, նախագահ


16. Փաստաբանների միջազգային միության հայաստանյան ներկայացուցչություն


Վարդան Խեչյան, ներկայացուցչության նախագահ


 






var post_id = 1408936;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 693


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v