Սեպտեմբերի 30. Ինչ կապ ունեն Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ԱԺ-ում ստեղծված ճգնաժամի հետ (տեսանյութ) » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Սեպտեմբերի 30. Ինչ կապ ունեն Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ԱԺ-ում ստեղծված ճգնաժամի հետ (տեսանյութ)

1998-ի այս օրերին Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան։ Ռոբերտ Քոչարյանը վերջինն է, ում հետ նա հանդիպում է Բրյուսել վերադառնալուց առաջ։ Նա համոզված է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կխորանան, եւ ինքը դեռ կվերադառնա Երեւան։ Արտգործնախարար Օսկանյանն այդքան վստահ չէ:


Հայ թեթեւատլետները ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից 1998-ի օգոստոսին վերադարձել են երեք ոսկե մեդալով) ։Առաջիկայում Աստծո հաջողությամբ նրանք պետք է մասնակցեն ասիական գավաթի խաղերին, եթե իհարկե, փող գտնեն:


Պետական եկամուտների նախարարությունն զբաղված է ապօրինի ձեռնարկություններ հայտնաբերելով։ Միայն Էրեբունի ստուգայցերով համայնքում հայտնաբերել են 199-ը։ Դրանք խանութներ են, հանրային սննդի եւ բենզինի վաճառքի կետեր են:


2000 թվականի սեպտեմբերի 30-ին Աշոտ Մանուչարյանը կոչ է անում ստեղծել Դիմադրության շարժում ընդդեմ արեւմտյան արժեքների ։ Արեւմուտքին, ըստ պարոն Մանուչարյանի, դուր չի գալիս մեր ինքնությունը:


Նույն օրը հսկիչ դրամարկղների դեմ պայքարող կրպակատերերն առաջարկում են ՀԴՄ հապավումի նոր մեկնություն՝ Հայաստանը դատարկողների մաֆիա։ Նրանք դեռ չեն հաշտվում այն մտքի հետ, որ վաղվանից 200 դոլարանոց ՀԴՄ-ների կիրառումը դառնում է պարտադիր:


Հայաստանը մտադիր է վերականգնել բնապահպանական նշանակություն ունեցող եւ 40 տարի առաջ չորացրած Գիլի լիճը։ ՄԱԿ-ը, մեր կառավարությունը, ինչ-որ հ/կ եւ գլոբալ էկոլոգիական ֆոնդը միասին 28 հազար եվրո են տրամադրել այդ ծրագրի համար։ Այդ նպատակի իրականացման համար գետերից մեկը կփոխի իր ընթացքը։ Այդ ժամանակ լիճը ջրլող թռչունների բնադրավայր էր։


2000 թվականի այս օրերին պատգամավորության թեկնածուներ Հրայր Թովմասյանը Միհրան Մովսիսյանը դատական ճանապարհով փորձում են հասկանալ՝ թիվ 28 ընտրատարածքում ո՞վ պետք է դառնա պատգամավոր։ Թովմասյանի թեկնածության գրանցումն Արարատի դատարանը չեղյալ է ճանաչել, վերաքննիչն էլ անվավեր է համարել այդ դատարանի որոշումը։ Միհրան Մովսիսյանի կողմնակիցներն ասում են, որ վերաքննիչի վրա ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանը, որտեղ աշխատում է Թովմասյանը:


2000 թվականի սեպտեմբերի 30-ին Մոսկվայից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վերադառնում է հոգնած ։Հենց օդանավակայանում նա ստիպված է մեկնաբանել իր եւ Ռոբերտ Քոչարյանի կապը Ազգային Ժողովում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ:


Արդեն մեկ ամիս է, ինչ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում երաշտ է։ 2000-ի մայիսից այստեղ ջրագիծ է աշխատել, մեկ ամիս հետո սկսել են ջրի վարձ պահանջել։ Գյուղացին դեռ ոչ մի ապրանք չէր սպառել վճարելու համար։ Ջուրն անջատեցին մարզպետ Ալբեր Հերոյանի թույլտվությամբ։ Գյուղացիները զգուշացնում են՝ ջուրը չմիացնելու դեպքում Լենինի արձանի կողքին կանգնելու է Ստալինի արձանը:


2001-ի սեպտեմբերի 30-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գնացել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղ Արշակունի թագավորների դամբարանին այցելության , իսկ գյուղացիները նրանից խնդրում են զբաղվել ոռոգման ջրով:


2001-ի այս օրը Ամերիկայի դեսպան Մայքլ Լեմոնի՝ ոսկե բահով արված մեկ շարժումով  ազդարարվում է դեսպանատան նոր շենքի շինարարության սկիզբը։ Կաթողիկոսն այդ նույն բահով հողի վրա խաչ է անում եւ աղոթում, որ դեսպանատան շենքը հեռու մնա թշնամիներից։ 20 հեկտար տարածքն ամերիկացիներին հատկացվել է 99 տարով տարեկան 2 միլիոն վարձավճարով։


2008-ի սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանը դառնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Մինչ նշանակումը 47-ամյա Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավարն էր:


2009-ի այս օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է Հանրային խորհրդի անդամներին, որոնց հետ զրուցում է իր հասցեին հնչող տարբեր մեղադրանքներից:


2010-ի այս օրերին Բնապահպաները տագնապած են Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիում կառուցելու փաստից ։ Նրանք վստահ են, որ դելֆիններին Օդեսայից Հայաստան են բերվելու շահագործելու համար, աշխարհում վաղուց նման պրակտիկա չկա:


 







  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 542


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v