Սեպտեմբերի 17. Սերժ Սարգսյանը հրաժարվում է համբուրել Կաթողիկոսի աջը (տեսանյութ) » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սեպտեմբերի 17. Սերժ Սարգսյանը հրաժարվում է համբուրել Կաթողիկոսի աջը (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Դավիթ Շահնազարյանն ասում է, որ ինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը շուտով պապիկ են դառնալու։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն, նա քննադատում է խնամու արտաքին եւ ներքին քաղաքականությունը, մի բան պետք է անել:


1999-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը կտրում է հերթական ժապավենը՝ բացվում է «Անի» պլազան: Հյուրանոցի սեփականատերը սփյուռքահայ է։ Մի կին Քոչարյանին է հանձնում հյուրանոցի նախագահական համարի ոսկե բանալին։


Նույն օրը գրեթե տեղի է ունենում Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի երկրորդ դատավարությունը։ Սկսելուց հետո այն հետաձգվում է 40 օրով։ Նոր փաստաբանին է սա պետք։ Սիրադեղյանի դեմ ցուցմունք տված Վահան Հարությունյանը դատարանին միջնորդում է փոխել մյուս ամբաստանյալների խափանման միջոցը, քանի որ սպանելիս նրանք իր հրամանն են կատարել։ Կալանքի տակ պետք է մնան ինքը ու եւս երկու հոգի։ Դատարանի կարգ ու կանոնի պատասխանատուն, ի դեպ, Վալերի Օսիպյանն է։


Համաշխարհային բանկը ավելի քան 11 միլիոն դոլար է տալիս Հայաստանին դատաիրավական բարեփոխումներ անցկացնելու համար։ Եվս 800 հազար գործին կներդնի Հայաստանը։ Այս գումարով պետք է վերանորոգվի դատարանի 20 շենք, կկառուցվի Գյումրիի դատարանը:


Հայկական բանակը հոգեւորականներով համալրելու որոշում է կայացվում 2000-ի սեպտեմբերի 17-ին: Արարողությունը տեղի է ունենում Մայր Աթոռում, Նավասարդ եպիսկոպոս Կճոյան եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ստորագրությամբ: Վերջինս չի համբուրում այն ձեռքը, որը երաշխավորում է բանակի բարոյահոգեբանական խնդիրների կարգավորումը:


2000 թվականի աշունից խաղողագործները դժգոհելու բան չունեն՝ բերքն առատ է: Հարցը մթերելն է՝ ով ավելի բարձր գին կտա: Նախընտրելին Երեւանի Կոնյակի գործարանն է, որը մեկ կիլոգրամի համար առաջարկում է 90 դրամ; Այս գործարանն էլ հակառակի պես մթերելու մտադրություն չունի՝ ո՞վ է մեղավոր:


2000 թվականի սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցի բացմանը: Սենյակներում զբոսնելուց հետո նախագահի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞վ է զբաղված նախարարը: Իսկ ընդհանուր առմամբ վատ բան չի արել:


2000-ի սեպտեմբերի 27-ին Երեւանում գումարվելու է «Արմենթելի» տնօրենների խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկման թեման լինելու է րոպեավճարը: Սեպտեմբերի17-ին Սադոյանը հետաձգում է իր օրինագծի քննարկումը, որով պիտի ամրագրվի, որ մինչեւ տեխնիկական միջոցների նորացումը րոպեավճար չի կիրառվելու: Նախարարն ասում է՝ առանց դրա էլ չի կիրառվի։


2002 թվականի այս օրը նախագահ Քոչարյանը զավեշտալի է համարում նախագահի ընտրություններին 15 թեկնածուի առաջադրման միտքը։ Նա ընդդիմությանն առաջարկում է 2003-ի ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով, եւ հարցը փակել մեկ փուլով:


2003-ի այս օրը ԱԱԾ-ն հայտարարում է, որ կանխել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը: Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Գուրգեն Ամբարյանը հաստատում է, որ մահափորձի կազմակերպիչը սեպտեմբերի 15-ին գլխավոր դատախազության քննչական վարույթում հարուցված քրեական գործով ձերբակալված ազգային անվտանգության նախկին սպա Լեւոն Աբրահամյանն է:


2004-ի այս օրը բանտից ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Բաբայանը, ի թիվս շուրջ երեք տասնյակ այլ դատապարտյալների, ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով:


52 կուսակցություն 2009-ի այս օրը հավաքվել է Մարզահամերգային համալիրում լսելու, թե ինչ է մտածում հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման մասին: Քաղաքական ուժերի զգացումները հակասական են։


Նույն օրը խորհրդարանի առջեւ են հավաքվել մարտի 1-ի զոհերի հարազատները: Նրանք եկել են բողոքելու Նիկոյանի հանձնաժողովից, որը սպանությունների բացահայտման մասով ասելու ոչինչ չունի։


2010-ի սեպտեմբերի 17-ին երկամսյա ընդմիջումից հետո հանրահավաք է հրավիրում Հայ Ազգային Կոնգրեսը: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ առաքելություն է վերապահում իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանին։


 







  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 648


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v