Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիայի մասնակիցները գիշերելու են հրապարակում, հաղորդում է Interfax-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են վրաններ խփել Քիշնևի կենտրոնում, որտեղ ցույցը կշարունակվի նոն-ստոպ ռեժիմով:
Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով 1 միլիարդ եվրոյի վերադարձ, որը գողացել է կոմերցիոն բանկերից իշխանությունների թողտվությամբ, հակառակ դեպքում ցուցարարները պահանջել են նաև նախագահի հրաժարական: