Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3

Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3


․․․ Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3


Ռ․ Քոչարյանի պաշտպանների կողմից ՍԴ-ից իրենց դիմումը ետ վերցնելուց ու նյարդային հարցազրույցից տեսանելի էր մի շատ լուրջ խնդիր, որ առաջացել է պաշտպանների ու իրենց վստահորդի միջև։


Բանը հասել է այնտեղ, որ Քոչարյանը կարող է իր պաշտպաններին մեղադրել ու պատժել ամբողջ գործընթացը իր դեմ շրջելու մեջ։


Մեկ տարի առաջ նրա պաշտպանական թիմը Հրայր Թովմասյանի ու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ պայմանավորված մշակել է ճանապարհային քարտեզ, թե ինչպես «վերևից» ու «գլուխոյ» փակեն Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու հարցը՝ նրա վրա փռելով «գործառութային անձեռնամխելիությունը» իր կարգավիճակից բխող կամ չբխող գործությունների համար, որի արդյունքում դատարան ուղարկված գործը հայտնվում էր օդում։ Դրա համար,


Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը:



1․ Քոչարյանի պաշտպանները միջնորդում էին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին քննելու Քոչարյանին ներկայացված մեղադրանքի/առաջադրված հոդվածի վերաբերելիությունը Սահմանադրությանն ու «գործառութային» անձեռնամխելիության նորմին,

2․ Քանի որ դատարանը Սահմանադրությունը մեկնաբանելու, նրա հոդվածի ու մեղադրանքի համապատասխանությունը գնահատելու լիազորություն չունի, դատավոր Գրիգորյանը դիմում ու գործն ուղարկում է ՍԴ-ին,

3․ Զուգահեռաբար, նույն կամ նույնատիպ խնդրով ՍԴ են դիմում Քոչարյանի պաշտպանները,

4․ Հրայր Թովմասյանը և խումբը, որպեսզի թաքցնեն այս եռակողմ պայմանավորվածությունները և այն, որ սպասարկում են ներքաղաքական պրոցես, միավորում են երկու դիմումը մեկ վարույթում, դիմում են ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքում ցանկալի ձևակերպումներ ստանալու համար,

5․ Այդ ողջ ընթացքում Քոչարյանի պաշտպանները ամեն գնով թույլ չեն տալիս դատաքննության սկսումը,

6․ 6 ամսից 1 տարվա ընթացքում /Հայկ Ալումյան/ ստացվում են ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները,




7․ ՍԴ-ն վերսկսում է ընդհատված վարույթը, նշանակում ցանկալի զեկուցողին ու Վենետիկի հանձնաժողովի/ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մանիպուլյացիայով ընդունում է ցանկալի որոշումը և Քոչարյանի վրա տարածում է նախագահների գործառութային անձեռնամխելիության սկզբունքը,

8․ ՍԴ որոշումը ներկայացվում է դատարան, կարճվում Սահմանադրական կարգի տապալման գործը,

9․ Քոչարյանը ազատ է արձակվում հենց դատարանի դահլիճից, ծափահարությունների ներքո ու հաղթանակի հրավառություններով,

10․ Քրեական մեղադրանքից ազատված ու քրեական հետապնդման առումով «բացարձակ անձեռնամխելի» Ռ․Քոչարյանը ստանձնում է խոշոր պարտիայում պարտված իշխանությանը ձեռնոց նետելու դրոշակը և տարած հաղթանակի ոգևորության տակ գնում «փողոցում իշխանափոխության», ինչպես հայտարարել էր աշնանը։


Ու փաստաբանական թիմը բացարձակ չէր նախատեսել կտրուկ շրջադարձն այս գործով, որը կարող էր ոչ միայն ձախողել իշխանափոխության/հեղաշրջման ճանապարհային քարտեզը, այլև Քոչարյանի վիճակն ավելի բարդացնել․․․



ՍԴ կազմի վճռորոշ փոփոխությունը բացարձակ այլ՝ հակառակ ուղղությամբ է տանում գործընթացը։


Համալրված կազմով ու նորացված կազմով ՍԴ-ն՝ նոր նախագահով, գործի նոր զեկուցողով կարող է հուլիսի 7-ին ավելի խորտակել Ռ․Քոչարյանին՝ Սահմանադրական դատարանի մակարդակով ընդունվի որոշում, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը և հոդվածը միանգամայն համապատասխանում են սահմանադրությանը, ինչը փլում է ճանապարհային քարտեզի ամբողջ շղթան ու այն շրջում Քոչարյանի դեմ, երբ բարձրագույն սահմանադրական մարմնի թղթով՝ որոշումով օրինական է դառնում նրա քրեական հետապնդումը․․․․


Ու ստացվում է, որ Քոչարյանը գործել է ինքն իր դեմ, ավելի վատացրել իր իրավիճակը, մեծացրել փակուղիները՝ որպես ելք թողնելով կամ դատվելը կամ Հանրապետությունից ճողոպրելը․․․ Ու դա տեղի է ունեցել իր պաշտպանական թիմի, Հրայր Քոչարյանի «տաղանդավոր» իրավագիտական մտքի ու պլանավորման շնորհիվ․․․


Թե ինչ կանի նման դեպքերում Ռ․Քոչարյանն իր ճոխ վարձատրված փաստաբանների հետ, անգամ պատկերացնել չեմ ցանկանում ու կարողանում․․․



Դրա համար Քոչարյանի պաշտպանները Հրայր Թովմնասյանի՝ իր աշխատասենյակը լքելու նախօրեին ափալ-թափալ այցելում են ՍԴ՝ իրենց դիմումը ետ վերցնելու ու ՍԴ բակից հայտարարում են, որ այդ ամենի մեղավորը ոչ թե իրենք են, այլ ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հստակ հայտարարել է, որ չի ուզում օգնել Ռ․Քոչարյանին և ՍԴ կդիմի միայն նրա գործի քննությունից հետո․․․ Որպեսզի Քոչարյանը իրենց մեղադրանք չներկայացնի ու իրենք չհայտնվեն Սիմբա առյուծի վանդակում․․․․


Ու մեղադրանքի սլաքներն իրենց անձից դեպի ԼՀԿ-ն ուղղորդելով փորձում են նաև վրեժ լուծել ԼՀԿ-ից՝ նրան կանգնեցնելով անդունդի շեմին՝ թե եթե հայտարարել ես, որ խոչընդոտողը Քոչարյանի գործն է, ապա, ահա, այն այլևս չկա․․․․


Բայց կրկին նրանք ընկնում են իրենց հյուսած ծուղակը, երբ միավորել էին Քոչարյանի ու առաջին ատյանի դատարանի դիմումները մեկ վարույթում․ դրանցից մեկի ետ վերցնելը չի փակում վարույթը, քանի որ Դավիթ Գրիգորյանի դիմումը ետ վերցված չէ․․․


ԼՀԿ ղեկավարը, գիտակցելով այս ծուղակը, հրապարակավ հայտարարում է այդ մասին, որ Քոչարյանի գործը չքննվելու տարբերակ չունի, հետևաբար, ինքը գործելու է այնպես, ինչպես հայտարարել է՝ ՍԴ կդիմի միայն դրանից հետո, թեպետ 3 օր առաջ ընդհանրապես հայտարարել էր, որ ՍԴ դիմել չեն կարող, որովհետև Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությունը դա արգելում է․․․


Որպեսզի քոչարյանականների ամբողջ վրեժնդրությունը չվերագրվի Միքայել Մինասյանին, ով արտաքուստ ցույց է տալիս, թե Քոչարյանի ու մյուս խմբերի հետ նույն թիրախն ունի, Միքայել Մինասյանը կասկածները ցրելու համար շտապում է արտահերթ ստատուսային եթեր մտնել խոհանոցից ու վիրավորել Էդմոն Մարուքյանին՝ հերքելով իր ու նրանց կապը․․․


Այս ամբողջը ցույց է տալիս, թե ինչ որակի «պրոֆեսիոնալ» կադրեր են բուծել նախկին իշխանությունները, որոնց ծառայություններից օգտվելը վտանգավոր է հենց իրենց համար, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք։


Ջերմոցում աճեցրած ձեր ոչ մրցունակ «ծաղիկներն» ու դրանց բազմամյա գովազդումը դեռ երաշխիք չէ, որ նրանք այդ մասշտաբի քաղտեխնոլոգներն են նման մասշտաբի պրոցեսի դիզայն անելու կամ «ճանապարհային քարտեզներ» գծելու համար։ Նրանք դարձել են իրենց իսկ հորինած ստի զոհը, ու իսկապես հավատացել, թե Հայաստանի լավագույն փաստաբանների կամ քաղտեխնոլոգների ծառայություններից են օգտվում։


Վայելեք։ Կերեք իրար։ Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 189


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v